ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Մեկնարկում են մանկավարժների ատեստավորումը, տնօրենների հավաստագրումը



Կրթության եւ գիտության նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար, որոնցից ամենագլխավորը կադրային քաղաքականությունն է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: «Շատ լուրջ ուշադրություն ենք դարձնում կադրերի որակին»,- ասաց նա: Փետրվարի 18-ից սկսվում է տնօրենների հավասատագրումը, որին որպես դիտորդ կարող են մասնակցել նաեւ լրագրողները: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել տնօրենների հավասատագրման մրցույթին, եթե ունի համապատասխան վկայագրեր, անցել է վերապատրաստման դասընթացներ. «Մենք տալիս ենք հավասատագիր, դրանով իսկ նախարարությունը վերցնում է պատասխանատվություն տնօրենների որակի վերաբերյալ: Սա նշանակում է`երաշխավորում ենք, որ տվյալ անձը կարող է մեր երկրում լինել տնօրեն»: Փետրվարի 18-ին առաջին անգամ է անցկացվելու տնօրենների հավասատգրման  քննությունը, որը կայանալու է թիվ 114 դպրոցում: Թե քննություն հանձնող թեկնածուն, թե հանձնաժողովի անդամները, ըստ օրերի, համակարգչի միջոցով պատահական բաշխվում են: Սրանից հետո եւս երկու անգամ կկազմակերպվի նման քննություն: Տնօրենների հավաստագրման քննությունը ընթանալու է երկու փուլով: Առաջին փուլը գրավոր է, թեստային, որտեղ 90 տոկոսից ավելի միավորներ հավաքելու դեպքում մասնակիցները կանցնեն երկրորդ փուլ, որը բանավոր է եւ դրա շրջանակներում տրվելու է 5 հարց: Մեկուկես ժամ կհատկացվի թեստի համար, որին կհաջորդեն մեկ ժամ ընդմիջումը, ապա` բանավոր քննությունը: Արդեն 300 հայտ է ներկայացվել տնօրենների հավաստագրման քննությանը մասնակցելու համար: Տարին երկու անգամ կկազմակերպվեն տնօրենների հավաստագրման քննություններ, իսկ հավաստագիր ստացած տնօրենները 5 տարվա ընթացքում իրենց հավաստագրերով կարող են մասնակցել ցանկացած դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար անցակցվող մրցույթին: Օրենքով նախատեսված կարգով` ամեն տարի յուրաքանչյուր դպրոցի մանկավարժների 20 տոկոսը կարող են դիմել ատեստավորման համար: Մանկավարժների ատեստավորումը եւս երկու փուլից է բաղկացած` պարզ ատեստավորում, որը ուսուցիչ աշխատելու հավասատագիր է իրենից ներկայացնում, եւ տարրակարգերի ստանալու ատեստավորում, որին ուսուցիչները կարող են դիմել կամավոր: Տարբեր տարրակարգերի համար նախատեսված են հավելավճարներ: Կհայտարարվի մրցույթ, թե որ կազմակերպություները իրավունք ունեն վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, բայց կրթական հաստատությունը ինքն է որոշում, թե որտեղ պետք է անցնի վերապատրաստման դասընթացները:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված