ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

«Ընտրական իրավունքի շարժման» միջոցով ՀՅԴ-ն իշխանափոխության խնդիր է դրել



Դաշնակցությունը նախաձեռնել է «Ընտրական իրավունքի շարժումը»: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, կարևորելով շարժման անհրաժեշտությունը, նշեց, որ մեր բոլոր իրավունքների խախտումները սկսվում են ընտրական իրավունքից: Իսկ ընտրական իրավունքի պաշտպանությամբ երաշխավորվելու են թե քաղաքական, թե մնացած բոլոր իրավունքները: Դաշնակցությունը մտադիր է շատ բան փոխել. նախ` նախագահակական համակարգի փոխարեն ստեղծել խորհրդարանական համակարգ, պատգամավորներին զրկվել անձեռնմխելության իրավունքից, որպեսզի նրանք չգան խորհրդարան պատսպարվելու համար: Սա հասարակական շարժում է, որի նպատակն է ընտրական իրավունքի իրացման միջոցով հաստատել ժողովրդի իշխանություն: «Բացարձակապես կարևոր չէ, թե ընտրողը ձայնը ում կտա: Կարևոր է, որ ընտրի: Համատարած արատավոր դրսևորումները, որ ունենք ընտրական գործընթացի մեջ, հանգեցրել են նրան, որ ընտրողը, իր ձայնը չկարևորելով, կամ դա վաճառում է, կամ զիջում է ուրիշին` ճնշումներից ազդվելով: Իսկ դրանից օգտվում է իշխանությունը: Իշխանության վերարտադրելիությունը կանխելու համար ընտրական գործընթացների վրա իշխանությունների անսանձ վերահսկողությունը հնարավոր է իրականացնել միայն ժողովրդական լայն շարժում ձևավորելու միջոցով»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` Դաշնակցությունն իշխանափոխության խնդիր է դնում, որը հնարավոր է իրականացնել հասարակական մեծ մոբիլիզացիայի միջոցով: Շարժումը կունենա երկու հասցեատեր: Մեկը իշխանությունն է, որին ազդանշան կուղղվի, որ կա ուժ, որը կարող է հակակշռել իշխանությանը: Մյուս հասցեատերը հասարակությունն է, որը պետք է հասկանա և ընկալի ընտրական իրավունքի կարևորությունը: Շարժումը կիրականացվի 3 փուլով` նախքան ընտրությունները, ընտրությունների օրը և ընտրություններից հետո: «Շարժումը բազմաբովանդակ է, ունենալու է իրավական, քաղաքական և ամենակարևորը` վերահսկողական, կազմակերպական ասպեկտ: Կառույցի ձևավորման միջոցով վերահսկելի կդառնա այս ամենը, և կկանխվի իշխանությունների վերարտադրությունը»,- ասում է Արմեն Ռուստամյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված