Չորեքշաբթի, 23 հոկտեմբերի

Նախագահը պարգևատրել է զինծառայողների և ազատամարտիկների



Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են` թիվ 13742 զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ Գուրգենի Մարդոյանը և թիվ 24939 զորամասի հրամանատար, գնդապետ Առաքել Մարատի Մարտիկյանը: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են` թիվ 92950 զորամասի հրամանատար, գնդապետ Հայկ Գառնիկի Կարապետյանը,    թիվ 11556 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալբերտ Արգամի Բաղդադյանը, թիվ 28920 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Մուրազի Սարգսյանը, թիվ 10564 զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Կարեն Էռնեստի Սարգսյանը,    ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական ներկայացուցչության ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Հեկտորի Թառոյանը, ազատամարտիկ Արթուր Սամվելի Օվչյանը: Արիության մեդալով պարգևատրվել են` թիվ 25918 զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առստամյանը,    թիվ 37082 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանը, թիվ 13742 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, գնդապետ Արտավազդ Վալերանդի Յաղմուրյանը,    թիվ 53661 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Իգոր Վալերիի Մարտիրոսյանը, թիվ 13516 զորամասի վաշտի ավագ, ավագ ենթասպա Սերոբ Վանուշի Մուրադյանը, ազատամարտիկներ Միխաիլ Նիկոլայի Անդրյասյանը, Արամ Սուրենի Եգանյանը, Դմիտրի Անատոլիի Մոտրիչը  (հետմահու), Ռազմիկ Արսենի Վասիլյանը  (հետմահու), Արթուր Սուրենի Ֆագրատյանը: Մարտական ծառայության մեդալով պարգևատրվել են` ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության ավագ տեսուչ, գնդապետ Ֆելիքս Ռիդոյի Մկրտչյանը, թիվ 31233 զորամասի հրամանատար, գնդապետ Գեորգի Սուրենի Ալեքսանյանը,    թիվ 22059 զորամասի հրամանատար, գնդապետ Արթուր Գերասիմի Չատյանը,    թիվ 90999 զորամասի հրամանատար, գնդապետ Գեորգի Աշոտի Վարդանյանը, թիվ 13977 զորամասի բաժնի պետ, գնդապետ Անդրանիկ Սերյոժայի Գրիգորյանը,    թիվ 66828 զորամասի բաժնի պետ, գնդապետ Վանիկ Վոլոդյայի Մինասյանը,    թիվ 12788 զորամասի բաժնի պետ, գնդապետ Գաբրիել Ջանիբեկի Նազարյանը,    թիվ 24236 զորամասի բաժնի պետ, գնդապետ Աշոտ Խորենի Չոբանյանը, թիվ 32277 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Գագիկ Կառլենի Մովսիսյանը, թիվ 61091 զորամասի հրամանատար, փոխգնդապետ Վահրամ Ռոբերտի Մովսիսյանը, թիվ 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Գրիգոր Թորոսի Թորոսյանը,    թիվ 25918 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Նորայր Վլադիմիրի Խաչիյանը,    թիվ 53661 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Աշոտի Կարապետյանը, թիվ 43755 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Հովհաննես Գառնիկի Հովհաննիսյանը,    թիվ 55035 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հայկ Ռազմիկի Մխիթարյանը,    թիվ 50869 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ներսիկ Գևուշի Ներսիսյանը,    թիվ 25149 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, փոխգնդապետ Սուրեն Էդուարդի Օրդյանը, թիվ 10037 զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ Մարտիկ Նորենի Իսրայելյանը, թիվ 10222 զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ Ռուստամ Վարդգեսի Սիմոնյանը, թիվ 95532 զորամասի բաժնի պետ, փոխգնդապետ Արկադի Մերուժանի Տոնոյանը, թիվ 59559 զորամասի ամբիոնի պետ, փոխգնդապետ Սուրեն Լիպարիտի Բաղդասարյանը,    թիվ 19916 զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ Միքայել Իվանի Միրզոյանը,    թիվ 15361 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Մուշեղ Սարգսի Ասատրյանը, թիվ 19916 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Նելսոն Ալեքսեյի Հակոբջանյանը, թիվ 28418 զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Աշոտ Սուրենի Խաչատրյանը,    թիվ 21127 զորամասի ծառայության պետ, մայոր Արարատ Սամսոնի Ղարախանյանը,    թիվ 55261 զորամասի ծառայության պետ, մայոր Արայիկ Օնիկի Մկրտչյանը,    թիվ 32964 զորամասի ծառայության պետ, մայոր Նորայր Էդուարդի Նարիմանյանը,    թիվ 34153 զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Մանուկ Սմբատի Արշակյանը,    թիվ 47455 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Ավետիք Ռոմայի Աղաբեկյանը, թիվ 63853 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ, մայոր Սամվել Հայկազի Մելքոնյանը,    թիվ 38636 զորամասի դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Գենադի Արկադիի Պողոսյանը, թիվ 24923 զորամասի ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, մայոր Ավետիս Հովհանեզի Սարգսյանը,    թիվ 19916 զորամասի բաժանմունքի սպա, մայոր Գովեն Համոյի Խաչատրյանը,    թիվ 39590 զորամասի ծառայության պետի տեղակալ, կապիտան Սամվել Էդուարդի Սուլեյմանյանը,    թիվ 36534 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Գերասիմ Սերգեյի Բաբաջանյանը,    թիվ 93353 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Լյովա Իվանի Մանուկյանը, թիվ 13516 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Էդգար Արամի Միսակյանը, թիվ 38401 զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Նորայր Մելորդի Փարսադանյանը,    թիվ 49971 զորամասի վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Բորիս Վազգենի Առուշանյանը, թիվ 38862 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Կարեն Վոլոդյայի Առաքելյանը,  թիվ 13516 զորամասի շարքային-պայմանագրային Ռաֆիկ Արտաշի Մարությանը, ազատամարտիկներ Արտյուշա Ժորայի Այվազյանը, Կարեն Մնացականի Առաքելյանը, Զավեն Գրիշայի Ավեդյանը, Ռուբեն Վանյայի Բալայանը, Սլավա Ռաժդենի Բայունցը, Արմեն Գասպարի Բարսեղյանը, Հայկ Լյովայի Գալստյանը, Աշոտ Ռոբերտի Գևորգյանը, Ռադիկ Սերոբի Թովմասյանը, Սլավիկ Սայիկի Իսկանդարյանը,  Ժանդրիկ Ցոլակի Խաչատրյանը, Վասիլ Հայկազի Խեմչյանը, Արթուր Նիկոլայի Կարապետյանը, Սամվել Հրաչիկի Հովսեփյանը, Կամո Յուրիկի Մահտեսյանը, Հենրիկ Սեյրանի Մայիլյանը, Հովհաննես Յուրիկի Մատինյանը, Սոկրատ Ղազարի Մարգարյանը, Թադևոս Զավենի Մարկոսյանը, Ազատ Հրանտի Մելիքջանյանը, Վաղինակ Կարապետի Մելքոնյանը, Գևորգ Հրանտի Միլիտոսյանը, Սարո Սուրենի Միրզոյանը, Հրաչյա Գևորգի Մովսիսյանը (հետմահու), Արամայիս Վլադիմիրի Նիգարյանը, Կարեն Գագիկի Ներսիսյանը (հետմահու), Անատոլի Կիմի Ռոգովը,    Վալտեր Լիպարիտի Սահակյանը,  Անդրանիկ Բորիկի Սարգսյանը,  Արարատ Դաթիկոյի Սարգսյանը, Վալերի Մովսեսի Վանյանը, Մակիչ Սիսակի Վարդանյանը: *** Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երկրի ղեկավարի նստավայրում զինծառայողներին և ազատամարտիկներին շնորհավորել և հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևները: Նախագահը խորապես արդարացված է համարել հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը.  «Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լա՛վ ծառայելը` շատ պատվաբեր»,-ընդգծել է Հանրապետության ղեկավարը: Հայրենիքի բարձր պարգևին արժանանալը նա համարել է մեծ հպարտություն, վստահություն հայտնելով, որ այսօր պարգևատրված զինծառայողների հետ հպարտանում են նաև իրենց հրամանատարները, ենթակաները, ընկերները, ծնողներն ու զավակները: Նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է նաև ժողովրդին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված