Երկուշաբթի, 18 նոյեմբերի

Տրանսպորտի և կապի նախարարության 15 միջոցառումները եւ գերակա 4 խնդիրները



2011թ. ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը նախատեսում է իրականացնել 15 միջոցառում նախորդ տարվա 8-ի դիմաց: Այդ միջոցառումներից 7-ը վերաբերում է տրանսպորտի ոլորտին, 8-ը` կապի: Պետական բյուջեով նախատեսված է 14 ծրագիր  36,6 մլրդ դրամ արժողությամբ: Այսօր տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեց 2011թ. ծրագրերի եւ գերակա խնդիրների վերաբերյալ: Ճանապարհաշինության ոլորտի մասին խոսելիս նախարար Մանուկ Վարդանյանը նշեց, որ նախատեսված է իրականացնել գյուղական ճանապարհների, ավտոճանապարհների վերականգնման, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, կենսական նշանակության ճանապարհների բարելավման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրերը: Հիմնանորոգվելու են 249,0 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ եւ 6 կամուրջներ, իրականացվելու են շուրջ 5,5 մլրդ դրամի ճանապարահների պահպանման եւ շահագործման աշխատանքներ: Ուշադրություն կդարձվի ճանապարհաշինության որակին։ «Մենք կազմակերպչական և տեխնիկական վերահսկողության որակի բարելավման խնդիր ունենք։ Անցած տարի մենք քայլեր արեցինք, ապահովագրական համակարգ ներդրեցինք, երաշխիքի ժամկետը մեկից երեք տարի սահմանեցինք»,– նշեց նախարարը։ Ըստ նրա՝ այս տարի կանոնակարգման աշխատանքներ կիրականացվեն կառուցողից մինչև վերահսկող օղակներում: Ինչ վերաբերում է տրանսպորտին, ապա նախարարությունը մտադիր է կառավարությանը ներկայացնել 5 նախագիծ, որոնցով  կկանոնակարգվեն կանոնավոր եւ ոչ կանոնավոր փոխադրումները, դրանց տեսակները, վտանգավոր բեռների տեղափոխման խնդիրները եւ այլն:  Ոլորտը կանոնակարգելու համար առաջարկելու են փոփոխություններ եւ լրացումներ «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Պետական տուրքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»,«Գովազդի մասին» ՀՀ օրենքներում: Ավտոմոբիլային տրանսպորտի հետ կապված նախարարը նշեց, որ մենք մի քիչ հետ ենք ընկել եւ դեռեւս խնդիրներ ունենք. «Մրցույթում հաղթած գծերը հաղթելուց հետո հնարավոր չէ` գինը բարձրանա»,- ասաց նախարարը: Կապի ոլորտում նախատեսում են երկու օրենսդրական փոփոխություններ, որոնցից մեկը նախատեսվում է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», իսկ մյուսը այդ ոլորտի տեխնիակական վերահսկողության մասին օրենքներում: Կիրականացվի նաեւ լարային ռադիոյի վերականգնման փորձնական ծրագիր: Գերակա խնդիրների մասին խոսելով` Մանուկ Վարդանյանը նշեց, որ նախ կկազմակերպեն Վանաձոր-Ֆիոլետովա երկաթգծի նախագծման աշխատանքները: Հույս ունեն աշնանը սկսել  նոր` 32 կմ-անոց երկաթգծի աշխատանքները, որը կոչված է միացնել Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Երեւան երկաթուղային ուղղությունը  Թբիլիսի-Գյումրի-Մասիս երկաթուղային ուղղության հետ եւ դրանով ապահովել ինչպես միջմարզային, այնպես էլ միջպետական փոխադրումների հեռավորությունների եւ գների կրճատումը: Երկրորդ ուղղությունը Հայասատան-Իրան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների կազմակերպումն է: Այն կկապի Պարսից Ծոցի նավահանգիստները Սեւծովյան նախավահանգիստների հետ: Երրորդ կարեւոր խնդիրը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-1, Տրանշ-2, Տրանշ-3 շինարարական աշխատանքների նախապատրաստումն ու կազմակերպումն է: Մյուս խնդիրը վերաբերում է փոստի կառավարման նոր մոդելի ներդրմանը: Մանուկ Վարդանյանի խոսքերով`մեքենաների 80 տոկոսն անցել է տեխզննում, իսկ կապի ոլորտում այս տարի բավական շոշափելի հաջողություններ եղան:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված