Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Ռիք Հոուսը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ



Երեկ Երեւանում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության սեփականատեր  Dundee Precious Metals կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսը հանդիպել է «Էկոլուր» եւ «Էկոոգիական անվնտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» բնապահպանական հասարակական կազամկերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նախաձեռնությունը Dundee Precious Metals-ի ներկայացուցիչներինն էր: Երկխոսության հիմնական թեման Շահումյանի բազմամետաղային հանքի բաց եղանակով  մշակումն էր, որի շուրջ  վերջերս հասրակական մեծ հնչեղություն է ծավավել: Ըստ «Էկոոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի` հանդպման ժամանակ 2 ՀԿ-ների պատասխանատուները նշեցին, որ իրենք կտրականապես դեմ են Կապանում ցանկացած տեսակի բաց հանքի շահագործմանը` անկախ կիրառվելիք ժամանակակաից տեխնոլոգիաների, քանի որ Կապանի տարածաշրջանում առանց այն էլ էկոլոգիական բազմաթիվ խնդիրներ կան, իսկ բաց հանքի նախագիծը կյանքի կոչելիս կործանված Կապան կունենան: Հանդիպման ընթացքում կանադական կողմը նշեց, որ իրենք համաձայն չեն այդ պնդումներին: «Բացի բաց հանքի նախագծի շուրջ ծավալված զրույցից, զուգահեռ խոսեցինք նաեւ «Դինո գոլդ»-ում տիրող իրավիճակից` կապված աշխատողների պայմանգրերի, անվտանգության պահպանման խախտումների, արտասահմանցի եւ հայ աշխատակիցների հարաբերույթունների հետ, քանի որ արտասահմանցի աշխատողներն իրենց ավեի բարձր են դասում: Բացի այդ էլ, հայ մասնագետը տեղում լինելով հանդերձ, ավելի բարձր վարձատրությամբ արտերկրից են մասնագետ հրավիրում: Մեր զրուցակիցները հասկացան, որ անհնարին է աշխատել այնպիսի պայմաններում, ինչպիսի քաղաքականություն պրն Ֆալետան է իրականացնում: Dundee Precious Metals-ի ներկայացուցիչներն ասեցին, որ իրենք պատրաստ են ընդհանուր բարելավումներ իրականացնել ընկերությունում», -պատմեց Արթուր Ղազարյանը: Կապան կատարած աշխատանքնային այցի ժամանակ  նախատեսվում է հանդիպում Dundee Precious Metals կանադական ընկերության Բուլղարիայի եւ Հայաստանի պատասխանատու կառավարիչ Ռիք Հոուսի եւ Կապանի քաղաքապետի ու բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետի հետ: Մերի Սողոմոնյան

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված