Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Ռուբեն Հակոբյանը ուզում է հավատալ, որ գնահատականը «շահադիտական քաղաքական է»



Այսօրվա ասուլիսի ժամանակ Ռուբեն Հակոբյանը եւ Արտակ Զաքարյանը խոսեցին նաեւ Freedom house-ի վերջին զեկույցից: Ռուբեն Հակոբյանը համամիտ չէ «մասամբ ազատ» գնահատականի հետ, քանի որ մենք ապրում ենք «կոշտ ավտորիտար համակարգում, մոնոէթնիկ փոքր երկիրը բաժանված է երկու մասի` իշխանական թեեւը եւ լուսանցքից դուրս հայտնված հատվածը, որը անցանկալի է, եւ կան Հայաստանը լքող մարդիկ»: Նրա համար կարեոր չէ, թե ինչ գնահատական մեզ կտան, իրեն լավ չի էլ զգում, որ Ադրբեջանը ոչ ազատ երկիր է համարվել: Իսկ այն, որ Ղարաբաղին տրվել է «ոչ ազատ երկիր» գնահատականը, Հակոբյանը նահանջ է համարում: «Ուզում եմ  հավատալ, որ դա շահադիտական քաղաքական գնահատական է: Հետեւանքները չեն էլ լինում: Պարզապես ձեւավորում են միջազգային կարծիք: Իհարկե, կուզենայի, որ մեր պետությունը համարվեր շատ ազատ»,- ասում է Ռուբեն Հակոբյանը: Նա նշում է, որ այս գնահատակը պետք է առաջին հերթին մտահոգի իշխանություններին: Արտակ  Զաքարյանն էլ նշում է, թե գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում հրապարակված տվյալները կարող են տարակարծություններ առաջացնել. «Հասարակական կազմակերպությունը փորձում է միջազգային կարծիք ձեւավորել: Հետաքրքիր է այն, որ հետընտրական եւ նախընտարան փուլում Ղարաբաղը գնահատվել էր շատ ավելի լավ: Անհիմն գնահատական եմ դա համարում Ղարաբաղի համար, քանի որ Ղարաբաղը տարածաշրջանում ժողովրդավարության առումով ունեցել է առաջնային դիրք: Հետեւանքները բացասական չեն լինելու, ուղղակի փորձ է արվում համեմատության մեջ դնել Ղարաբաղը Ադրբեջանի հետ»: Պատգամավորն Արցախի խորհրդարանում ընդդմիադիր պատգամովորների բացակայությունը համարում է այն բանի հետեւանք, որ պարզապես ընդդմիությունը չի մասնակացել ընտրություններին կամ մասնակցել է, բայց չի կարողացել հավաքել անհրաժեշտ ձայներ. «Այնպես չէ, որ ընդդմիություն գոյություն չունի: Այնտեղ եւս տեղի են ունենում բանավեճեր, քննարկումներ, եւ չի կարելի ասել` ընդդմիություն գոյություն չունի: Սա մեխանիկական գանահատական է, պետք է լինել այնտեղ եւ տեսնել»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված