Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Ըստ Տ.Կարապետյանի` ՀԱԿ-ն անհանգստանում է



«ԱԼՄ»-ի անձնակազմը կոլեկտիվ հայցով դիմելու է դատարան ՀՌԱՀ-ի դեմ: «Կոլեկտիվն է այդպես որոշել, ես ոչ մեկին դատի չեմ տալու, ես մեղադրելու եմ եւ պայքարելու եմ մինչեւ վերջ: Դա ավելի արդյունավետ է, քան դատի տալը, մանրանալը, ժամանակ ձգելը: Ես ոչ թե կողմ եմ, ես եմ իրենց խորհուրդ տվել այդպես վարվել»,- ասում է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` հավելելով, թե լրացուցիչ կտեղեկացնեն` երբ են ներկայացնելու հայցադիմումը: Բանախոսի խոսքերով` Տեխնիկայի առումով քաղաքական բոլոր հնարավորություննեն օգտագործելու են պիկետներով: Կայքի միջոցով համագործակցելու են այլ լրատվամիջոցների հետ` «Գալա», «Ա1+» եւ այլն, որպեսզի կարողանան կապ պահել ժողովրդի հետ. «Մեր տեխնիկան մնալու է ապացույց անարդար, բացառիկ ցինիկ որոշումների համար»: Կարապետյանը որեւէ հեռուստատեսությունից ժամ չի գնի, ժողովրդից բացի ոչ մեկի հետ էլ չի համագործակցի: «Թող ՀԱԿ-ը մեզ միանա»,- ասում է նա: Տ. Կարապետյանը մտադիր է թողնել 10 աշխատող կայքի եւ ամսագրի համար, իսկ մնացածին սպասվում է գործազրկություն: 84 ընտանիքի առանց աշխատանքի թողնելը նա համարում է շատ չար որոշում: Հունվարի 20-ի` «ԱԼՄ»-ի վերջին եթերում հրաժեշտ է տալու ժողովրդին եւ ցույց են տալու նախորդ օրվա միտինգը: Նա նշում է, որ իրենց էլ հանրահավաքների անցկացման արտոնագրեր հեշտ չեն տալիս: Ամեն դեպքում, Կարապետյանի միտինգների ժամն անփոփոխ է` 15:00-ին հունվարի 15-ին Վանաձորում, 16-ին` Հրազդանում, 17-ին` Գյումրիում, 19-ին` Երեւանում: Հարցին, թե ՀԱԿ-ն անհանագստանալու պատճառներ ո՞ւնի, կարապետյանը պատասխանում է. «Եթե ՀԱԿ-ը չանհանգստանար, հանրահավաք չէր կազմակերպի»: Տիգրան Կարապետյանը մտադիր է մասնակցել առաջիկա թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին: ««Ժողովրդական կուսակցությունն» ունի թիմի պակաս, որը արագորեն լրացնում են:Կուսակցությունը 18 հազար անդամ ունի, իսկ վերջին մեկ ամսում 1000 հոգի ավելացել է»,- ասում է Տիգրան Կարապետյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված