ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

2011-ի նորաձևության տենդենցները



Ի՞նչ կրել Ամանորին Ըստ արևելյան օրացույցի` 2011-ը նապաստակի տարի է: Նորաձևության հայկական խորհրդի անդամ, գեղանկարիչ, դիզայներ Լիլիթ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նորաձևության տենդենցների և Ամանորը նորաձև դիմավորելու մասին: Երկաթյա նապաստակը առաջին հերթին թելադրում է փայլ: Հետևաբար, նորաձև են փայլուն, ասեղնագործված, հուլունքներով կտորները: Արծաթագույնի, ոսկեգույնի բաց երանգները, կորալագույնը ևս նորաձև են: Ամանորը կարելի է դիմավորել նաև սպիտակ զգեստով: 2010թ. նորաձևության շատ տենդենցներ տեղափոխվել են 2011թ: Այս տարի ևս նորաձև են սև գույնը, մոխրագույնի բաց երանգները, կորալագույնը, կանաչի երանգները և կարմիրը: «Նորաձև են աշխարհի բոլոր գույները, չկան ոչ գեղեցիկ գույներ: Նորաձևությունը թելադրում է ճաշակ, ճիշտ համադրություն»,- ասում է Լիլիթ Մարգարյանը: Նորաձև են թեթև կտորները, օրինակ` շիֆոնը, վիլվետը, նորվեգական զարդանախշով կտորը: Նորաձև են վերարկուները և երկու կտորից կարված կոստյումները, որոնց երկարության չափերը կարող են փոփոխվել: Նորաձև են երկրաչափական ձևվածքներով հագուստները, օրինակ` երբ մեկ ուսը բաց է լինում: Նորաձև են թե բարձրակրունկ, թե պլատֆորմով կոշիկները: 2011թ. սանրվածքը պետք է լինի փոքր-ինչ պարզ, զուսպ` զերծ շքեղություններից և ավելորդություններից: Աքսեսուարներից նորաձև են կաշվե իրերը, մորթիները, երկար ձեռնոցները, ինչպես նաև ոսկեփայլ և քարերով զարդերը: 2010թ. հայկական նորաձևության մեջ ամենամեծ ձեռքբերումն, ըստ մասնագետի, այն է, որ մեր կենցաղ մտան կոկտելային զգեստները, որոնք կնոջը թույլ են տալիս երևալ կանացի և ունենալ ոչ այնքան առօրյա և ոչ այնքան տոնական տեսք: Լիլիթ Մարգարյանի կարծիքով` հայ կանայք և աղջիկները շատ խնամված են, գեղեցիկ ու նորաձև. «Հայ կինը ցանկացած պայմաններում փորձում է իրեն խնամել: Ինչ վերաբերում է ճաշակին, ապա նշեմ, որ Աստված մեկին շնորհում է շատ բարձր ճաշակ, մյուսին` փոքր-ինչ քիչ, և չպետք է մեղադրել դրա համար»: Ի դեպ, Լիլիթ Մարգարյանը այս տարի ամանորի սեղանին շեշտը դրել է քաղցրավենիքների վրա և ընդամնեը երկու ուտեստ է պատրաստելու` իշլի քյուֆթա և բլինչիկ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված