Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ամալյանը չի սիրում նաեւ «ԳԱԼԱ»-ին



Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր անդրադարձավ ՀՌԱՀ-ի վերջին մրցույթի արդյունքներին, որով «Ա1+»-ը եթեր չստացավ, «ԱԼՄ»-ն էլ եթերակզրկվեց. «Իմ գնահատականները ՀՌԱՀ-ին միշտ եղել են բացասական եւ շարունակում են այդպես մնալ: ՀՌԱՀ-ը չի աշխատում թափանցիկ, ՀՌԱՀ-ը կախված էգործադիր իշխանությունից, ՀՌԱՀ-ը անկախ չէ եւ ուղղակի իր որոշումները կանխորոշված են միշտ լինում: Դա վերաբերում է նաեւ այս մրցույթին: ՀՌԱՀ-ը կողմնակալ է եղել եւ մնում է կողմնակալ»: «Հետքի» հարցին, թե հինգշաբթի օրը մարզային հեռուստաընկերությունների թվային հեռարձակման մրցույթում արդյոք «ԳԱԼԱ»-ն լիցենզիա կստանա, Աշոտ Մելիքյանը պատասխանեց` ամենայն հավանականությամբ` ոչ. «Եկեք կանխատեսումներ չանենք: Բայց որ Գրիրգոր Ամալյանը չի սիրում «Ա1+»-ին այնքան, ինչքան «ԳԱԼԱ»-ին, դա միանշանակ է: «ԳԱԼԱ»-ի հայտնի պատմության ժամանակ, երբ նրա դեմ արշավ էր սկսվել, մասնակցում էին ոչ միայն հարկային մարմիններ, այլեւ ուրիշ մարմիններ, այդ թվում` ՀՌԱՀ-ը»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված