ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Հետքի» լրագրողը զբաղեցրեց 1-ին տեղը



Նախօրեին «People in need» (Մարդիկ` կարիքի մեջ) չեխական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կազմակերպած «Ճամպրուկ» լրագրողական մրցույթում «Հետքի» Վանաձորի թղթակից Ադրինե Թորոսյանը զբաղեցրել է առաջին տեղը` իր «Ովքեր են վանաձորցի տղամարդկանց շահագործողները. խոպանչիները զոհ են դարձել Գինոսյաններին» հրապարակման համար: Նույն տեղն է զբաղեցրել նաև Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասի լրատու»-ի թղթակից Ալին Օզինյանը: Տպագիր մամուլի դեպքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Արմենիանաու»-ի թղթակից Գայանե Մկրտչյանը, երրորդ տեղը կիսեցին «Հրապարակ»-ի թղթակիցներ Արմեն Դավթյանը եւ Սոնա Հարությունյանը: Հեռուսատառեպորտաժներից ոչ մեկին առաջին տեղ չտրվեց: Երկրորդ տեղում «Անկյուն գումարած երեք»-ի հեռուստալրագրող Նատալյա Օսյանն ու «ԳԱԼԱ»-ից Արմենուհի Վարդանյանն էին, երրորդում` Արմանուշ Նիյազյանը: Մրցանակակիրներին տրվեցին դրամական պարգեւներ: Հանրային ռադիոյի եւ «Ռադիո-Հայի» լրատվականի ծրագրերն արժանացան հատուկ մրցանակի: «Սեւան» թերթից Պապ Հայրապետյանն ու «Երեւան» ամսագրից Նարինե Կիրակոսյանը ստացան խրախուսական մրցանակներ, իսկ բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ: Մրցանակաբաշխությանն աջակցել էին ՄԱԿ-ի հայաստանյան ասոցիացիան եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված