Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Աչք են փակում եւ շարունակում իրականացնել ուրանի ծրագիրը



Կապանի տեղական հասարակական կազմակերպությունները ուրանի ծրագրի դեմ կազամակերպած հանրահավաքից հետո ձեռքները ծալած չեն նստել: «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանն ու Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի գործագիր տնօրեն Արմեն Փարսադանյանը ակտիվորեն շարունակում են ստորագրահավաք անցկացնել, եւ այս ընթացքում 1200-ից ավելի քաղաքացիներ իրենց ստորագրություններով բացասական կարծիք են արտահայտել Սյունիքում իրականացվող ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքներին: Տվյալ 2 կառույցների պատասխանատուները հետեւողական եւ պարբերաբար այցելում են Լեռնաձոր համայնք: «Մի քանի օր առաջ կրկին այնտեղ  էինք, զրուցեցինք հետախուզական աշխատանքներ իրականացնող երկրաբանի հետ: Այժմ էլ մեկ այլ հատվածում են հորատումներ անում, նախկին տեղանքը հողով ծածկել են: Երկրաբանը մեզ փորձում էր վստահեցնել, որ իրենց կատարած աշխատանքերը բացասական ազդեցություն չեն թողնում միջավայրի վրա, իսկ բնակչության համար վտանգ չի ներկայացնում, խորհուրդ տվեց խուճապի չմատնվենք: Կոչ էր անում, որ մենք չխանգարենք իրենց աշխատանքներին, մեղադրում էր, թե իբրեւ մեր պայքարի միջոցառումների արդյունքում է, որ հորատող սարքը այրել են եւ որ իրենք ընդամենը պայմանագրային աշխատողներն են, եւ միայն իրենց աշխատանքն են անում եւ հետախուզական աշխատանքների արդյունքները պարբերաբար հաղորդում պատվիրատու կազմակերպությանը: Նաեւ նշեցին, որ Սյունիքի տարածաշրջանի տարբեր վայրերում էլ են հետախուզական աշխատանքներ տարվում` ոչ միայն ուրանի, այլեւ ոսկու, մոլիբդենի, պղնձի պաշարների հայտնաբերման ուղղությամբ», - փոխանցում են կազմակերպությունների պատասխանատուները: Ստորագրահավաքի իրկանացմանը զուգահեռ Արմեն Փարսադանյանը շարունակում է գրավոր դիմել գերադաս մարմիններին: Մինչեւ օրս գրոթյուններ է ուղարկել ՀՀ նախագահին, բնապահպանության նախարարությանը, ԱԺ բոլոր խմբակցություններին, ազգային անվտանգության քարտուղարին, 3 անգամ դիմել է ԱԺ սյունեցի պատգամավոր Վահե Հակոբյանին, հանրային խորհրդի նախագահին, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահին, «Հայ-ռուս լեռնահանքային» ՓԲ ընկերության տնօրենին եւ  այլն: Հանրահավաքի նախորդող օրերին հանրապետության նախագահին ուղղված նամակին վերջերս պատասխանել է բնապահպանության նախարարությունը, որում կրկին ներկայացված են կատարված եւ կատարվելիք աշխատանքները: «Ոչ մի նոր բան չի ասվում նամակում: Մեզ չեն գոհացնում նրանց պատասխանները, մենք պահանջում ենք դադարեցնեն ծրագիրը, կասեցնեն այդ աշխատանքները, իսկ նրանք փոխարենը ասում են, որ շարունակվելու են աշխատանքները, դրական փորձաքննությունների մասին են խոսում եւ այլն: Երկրի նախագահին ներկայացրել ենք 11 հազարից ավելի բնակչության ստորագրությունների արդյունքները, ովքեր դեմ են արտահայտվել իրենց ծննդավայրում իրականացվող այս վտանգավոր ծրագրին: Մեզ վրդովվեցնում է, որ մեր կարծիքը չեն ուզում հաշվի առնել: Երեկ նորից նամակ եմ ուղարկել բնապահպանության նախարարին, որպեսզի մանարամասներ ներկայացվեն ուրանի ծրագրի ամբողջ գործընթացի վերաբերյալ` սկսած փորձաքննության, լիցենզիայի, մասնագետների փորձի, գիտական հիմքերի եւ այլնի վերաբերյալ», -ասում է «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը` նշելով, որ ուրանի ծրագրի կասեցման ու հետախուզական աշխատանքների դադարեցման ուղղությամբ գործընթացները շարունակվելու են եւ կիրառվելու են պայքարի անհրաժեշտ բոլոր օրինական միջոցառումները: Մերի Սողոմոնյան

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված