Շաբաթ, 07 դեկտեմբերի

Լեռնաձորում արդեն հանքանյութ են հանում



Այն կարող է ուրան պարունակել «Մարդիկ, միավորվեք, հակառակ դեպքում մենք կկորցնենք Զանգեզուրը»,- հայտարարում են հասարակական կազմակերպությունները, ակտիվիստները:  «Փրկեք Զանգեզուրը, փրկեք ինքներդ ձեզ» կոչը տարածվում է սոցիալական ցանցերով, մամուլում: Չնայած հասարակական բողոքին` Հայաստանում ուրանի ծրագիրն իրականացնողները, միեւնույնն է, անցել են ուրանի հետախուզման հորատաման աշխատանքներին եւ սկսել են Լեռնաձոր գյուղի վերեւում 140 մ խորությամբ հորատանցքեր փորել: Դա նշանակում է, որ արդեն մակերես են հանվում հանքանյութի նմուշներ, որոնք կարող են ուրան պարունակել: Բայց հորատման աշխատանքների ընթացքում գոյություն ունի ավելի մեծ վտանգ: Ինչպես նշում է երկրաբանական հետախուզման ոլորտում հայտնի մասնագետ, երկրաբանական-հանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, հարկավոր է մեծ զգուշությամբ վերաբերվել շրջապտույտ կատարող ջրին, որի օգնությամբ իրականացվում են հորատման աշխատանքները: «Եթե նմուշը ռադիացիոն նյութ է պարունակում, ապա այդ նմուշը ծայրահեղ դեպքում կարելի է մեկուսացնել շրջակա միջավայրից եւ զետեղել կապարե արկղում: Սակայն շրջապտույտ կատարող ջուրը արկղում չես թաքցնի: Եթե հետախուզությունը հաջող է ընթանում, եւ երկրաբանները ուրանի կուտակումներ հայտնաբերեն, ապա խորը ուսումնասիրության դեպքում շրջապտույտ կատարող ջուրը կարող է ռադիացիայի նորանոր չափաբաժիններ կուտակել: Հետախուզությունն ավարտված է, ի՞նչ պետք է արվի այդ ռադիոակտիվ ջուրը: Պետք է ի նկատի ունենալ, որ ուրանի դեպքում եթե միայն հետախուզական աշխատանքներ են անցկացվում, անվտանգությունը պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինի: Իսկ մեր դեպքում ձեռնարկվու՞մ են անվտանգության այդ միջոցառումները, այ թե ինչումն է հարցը»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասել է Յադոյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ աշխատանքները ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը պնդում էր, որ որոնողական բոլոր աշխատանքներն անվտանգ են, քանի որ նմուշները վերցվելու են 15 սմ-ից ոչ ալելի խորությունից:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված