Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Ռազմիկ Զոհրաբյան. «Ուժի կիրառման դեպքում գերտերություններն Ադրբեջանին կճնշեն»



Աստանայում 5 պետությունների ներկայացուցիչները` համանախագահող երկրները եւ Հայաստանն ու Ադրբեջանը, համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որը եւս մեկ անգամ հաստատեց 3 հիմնական սկզբունքները` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք: «Աստանայի գագաթնաժողովում ես կարեւորում են Ռուսասատանի ելույթը, որտեղ հստակ նշվեց, որ Ղարաբաղի կարգավորման հարցում բացառվում է ուժի կիրառումը, ԱՄՆ պետքարտուղարի ելույթը, որտեղ հավասարություն էր դրվում երեք սկզբուքների միջեւ: ՀՀ նախագահի ելույթն էլ դինամիկ ձեւով ցույց տվեց հակամարտության սկիզբը, ընթացքը: Ստատուս քվոն պահպանվում է, նախագահի ելույթում ես առաջընթաց եմ տեսնում, նա արտահայտեց հայ ժողովրդի շահերը: Հայաստանը պարզ ասաց, որ մենք տարածքներ չենք հանձնում, եթե խնդիր կա պատերազմելու, կպատերազմենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը: Երեկ գործադիր մարմնի նիստում նախագահի գլխավորությամբ քննարկել են Աստանայի ելույթները: Անդրադառնալով նախագահի այն հայտարարությանը, որ ուժի կիրառման դեպքում մենք դե յուրե կճանաչենք ԼՂՀ անկախությունը, Ռազմիկ Զոհրաբյանը նշեց, որ եթե դա լինի, մենք ԼՂՀ-ի հետ կկնքենք ռազմավարական փոխօգնության պայմանագիր, որի միջոցով էլ պատերազմի դեպքում Արցախին կօգնենք: Եվ քանի որ ռազմաբազաների պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, ապա ՌԴ-ն անմասն չի մնա դրանից. ուժի կիրառման դեպքում գերտերությունները կճնշեն Ադրբեջանին: «Ժառանգություն» խմբակցության կողմից առաջարկված եւ անընդհատ հետաձգվող Արցախի անկախության ճանաչման օրինագծի քվերակումը, Ռազմիկ Զոհրաբյանի խոսքերով,եթե լինի պատերազմ սկսվելու ժամանակ, ապա կճանաչեն, բայց մինչ այդ չեն ճանաչի: ՀՀԿ-ն հույս ունի, որ մի օր Արցախն էլ կնստի բանակցային սեղանին: Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում տեղի չունեցավ: Դա ՀՀԿ-ական պատգամավորը բացատրում է նրանով, որ հայտարարության հիմքում դրված է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որում առաջնայինը ազգային ինքնորոշման իրավունքն է: «Նախեւառաջ` պետք է ճանաչել ազգային ինքնորոշման իրավունքը, ապա խոսել փոխզիջումների մասին»,- ասաց բանախոսը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված