Հինգշաբթի, 21 նոյեմբերի

WikiLeaks-ը դե՞մ, թե՞ հանուն Ամերիկայի



WikiLeaks կայքի հրապարակած ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը քաղաքագետ Երվանդ Բոզոյանը համեմատում է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետ եւ ասում, որ դա ակնհայտ ԱՄՆ-ի ներկա վարչակազմի դեմ ուղղված քայլ էր: Ի տարբերություն սեպտեմբրի 11-ի, երբ եղան զոհեր, այս պարագայում մարդկային զոհեր չկային, և դժվար թե հնարավոր լինի, որ Օբաման կամ Քլինթոնը կարողանան կոնսոլիդացնել հասարակությանը այս ակտի հանդեպ: «Օբամայի վարչակազմի հեղինակությունը անկում կապրի ոչ միայն աշխարհում, այլեւ ԱՄՆ-ում, անընդհատ կհիշեցնեն, որ հենց նրա օրոք դա տեղի ունեցավ»,- ասաց քաղաքագետը: Ե. Բոզոյանի խոսքերով` սա Միացյալ Նահանգների վարկանիշին հասցված մեծ վնաս էր, և այս քայլով գործող վարչակազմը հսկայական բարոյական վնաս է ստացել, ինչը կարտացոլվի նաեւ դիվանագիտական ճակատում: «Երբ աշխարհում լինում է մեկ գերտերություն, դա աշխարհին դուր չի գալիս, գերտերություն լինելը մեծ պատասխնատվություն է, երկիրը պետք է կարողանա այն մինչեւ վերջ տանել»,- ասաց քաղաքագետը: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն այլ կարծիքի է: Նա նշում է, որ WikiLeaks-ում հրապարակվածը ԱՄՆ-ի վարկանիշին չի «խփում», քանի որ այն, ինչ հրապարկվեց, բոլորը գիտեին. «Այն տարբերակը, որ դա կարող էր կազմակերպել Ամերիկան, հնարավոր է եւ տրամաբանական: Այն, ինչ գտնվում է ԱՄն-ի շահերի ոլորտում, տեղադրվում է: 607 փաստաթուղթ է տեղադրվել, եւ դեռեւս չկա մի փաստաթուղթ, որը կհարվածի ԱՄՆ-ին»: Նրա խոսքերով` սկսվել է տիպիկ ամերիկյան PR, որով ամբողջ հանրությանը պահում են սպասումների մեջ, քանի որ Ամերիկայի հեղինակությունն ընկնում է, և սա մատ թափ տալու նման է: «Թուրքիային տեղն են դնում, քանի որ Էրդողանին ասում են, որ դու շվեյցարական բանկերում հաշիվներ ունես, մի շարք երկրներին ասում են` խելոք մնացեք: Պարսկաստանի մասին փաստաթղթերը հսկայական թիվ են կազմում: Խորացնում են Մեդվեդև-Պուտին տարբերությունը: Մեզ դա ձեռք է տալիս: Քանի դեռ մեր մասին բան չի հրապարկվել, կարելի է  ասել` խեղճացել են: Էրդողանի, Ալիեւի  մասին ահագին նյութ կա, Ադրբեջանի մասին ինֆորմացիան շատ շահեկան էր հենց Աստանայից առաջ»,- ասում է Տիգրան Քոչարյանը: Նրա խոսքերով` ինչքան ուշ սկսեն փաստաթղթերը երեւալ, դրանով կհաստատվի որ այդ փաստաթղթերը կեղծված են, ավելի ճիշտ կլիներ, որ հրապարակվեին բոլորը, իսկ օրական 50-100 փաստաթուղթ տեղադրելով` տպավորություն կստեղծվի, որ մանիպուլյացիայի են ենթարկում հանրային կարծիքը: Տեղեկատվական անվտանգության մասնագետը չի ժխտում, որ հնարավոր է հրապարակվելիք փաստաթղթերի մեջ լինեն նաեւ Հայասատնի, ինչպես նար հայ օիլգարխների մասին տեղեկություններ: Ավելին, եթե Հայաստանը շատ մերձենա Իրանի հետ և դեմ գնա Ամերիկայի շահերին, ապա մի փոքր փաստաթուղթ նախ կհրապարկեն` որպես զգուշացում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված