Հինգշաբթի, 14 նոյեմբերի

40 օրում «ՏաԹևերը» սպասարկել է 7000 այցելուի



Ճոպանուղը շահագործումը կախված է եղանակային պայմաններից

Աշխարհում ամենաերկար ուղեւորատար հետադարձելի ճոպանուղին`«ՏաԹևերը», հանրային գործարկումից` հոկտեմբերի 23-ից մինչեւ օրս սպասարկել է ավելի քան 7000 այցելուի, որից 1500-ը հարակից  գյուղերի բնակիչներն են, իսկ 30 տոկոսը` օտարերկրացիներ:

«ՏաԹևերը» յուրաքանչյուր օր սպասարկում է մի քանի հարյուր ուղևորների ոչ միայն Սյունիքի եւ ՀՀ այլ մարզերից, այլ նաեւ աշխարհի տարբեր ծայրերից: Տուրիզմի ծրագրի ղեկավար Սյուզի Ազոյանն ասում է, որ ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծանում է հանգստյան օրերին:  «Նպատակը զբոսաշրջության զարգացումն է, որպեսզի տուրիստը հարավում մնա ոչ թե մի քանի ժամ, այլ մի քանի օր: Արդեն հյուրատների, հյուրանոցների մասին են մտածում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Ճոպանուղին աշխատում է շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան 9.30-ից մինչեւ երեկոյան 18.30-19.00: Տաթեւի ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի խոսքերով` ճոպանուղին մեծ տեխնիկական կառույց է, որի շահագործումը իրականացվում է` կախված եղանակային պայմաններից, քամու ուժգնությունից եւ այլն: Զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է բարելավել նաեւ Գորիս-Երեւան ճանապարհը: Ճոպանուղին կարող է աշխատել տարվա բոլոր օրերին, բացառությամբ քամու ուժգնացման դեպքերում, քանի որ գերզգայուն սարքավորումները անմիջապես ահազանգում եմ` ելնելով ուղեւորների անվաանգությունից: Ճոպանուղին կայանից մյուս կայան անցնում է 11 րոպեում, բայց կախված եղանակային պայմաններից` արագությանը կարող է կրճատվել կամ ավելի երկար ժամանակում հասնի: Երկկողմանի տոմսի արժեքը 3000 դրամ է, միակողմանի տոսմի արժեքը` 2000 դրամ: Բանախոսների խոսքերով` «ՏաԹևեր» ճոպանուղին ոչ միայն լավ հնարավություն է զբոսաշրջության զարգացման համար, այլ նաեւ տեղի  բնակիչների համար`աշխատատեղ: Այսօր ճոպանուղին ունի 30 աշխատող, որից 29-ը հարակից գյուղերի բնակիչներ են: Միջին աշխատավարձը  100 հազար դրամ է. «Ստեղծվել է միջավայր, որպեսզի գյուղացիները մնան իրենց բնակավայրերում, աշխատանք ունենան եւ չհեռանան գյուղերից»,- ասաց Սյուզի Ազոյանը: 2010 թ.-ի սեպտեմբերին ճոպաններն անցել են համապատասխան փորձարկում միջազգային փորձագետների կողմից, ովքեր հաստատել են դրանց համապատասխանությունը անվտանգության եվրոպական չափանիշներին, և այսօր ճոպանուզին համարվում է ամենանվտանգ երթեւեկության միջոցներինց մեկը: Տաթևի ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի խոսքերով`ճոպանուղին կառուցել է շվեյցարական ընկերությունը, որը տարեկան կառուցում է ավելի քան 100 ճոպանուղի: Տիգրան Ղազարյանի հավաստմամբ` հոկտեմբրի 16-ին ճոպանուղին պատրաստ էր շահագործման` որպես անվտանգ եւ ամբողջական կառույց: Դրանից հետո իրականացվել են միայն տարածքի բարեկարգման, տարածքում ցանկապատների տեղադրման աշխատանքներ, բայց դրանք կապ չեն ունեցել ճոպանուղու հետ: Հոկտեմբերի 23-ին ճոպանուղին 40 րոպե օդի մեջ կանգնած է մնացել. «Ճոպանուղին 4 օր չաշխատեց, քանի որ իրականցվում էին ոչ միայն կարգի բերման աշխատանքներ, այլ նաեւ անցում էր կատարվում ամառայինից ձմեռային ռեժիմի: Ներսում մարդիկ եղել են, ճոպանուղու վագոնը 40 րոպե մնացել է օդում եւ մնացել է միայն ուղեւորների առավելագույն զգայուն անվտանգության համակարգ ունենալու համար»,- ասում է Տիգրան Ղազարյանը: Դեկտեմբերին ԱՄՆ-ից լրագրողների մի խումբ է ժամանելու, ովքեր կլուսաբանեն «ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված