ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Տարին հագեցած էր միջազգային համագործակցությամբ և օրենսդրական փոփոխություններով



Այս տարի ՀՀ Քաղաքացիական ծառայության համակարգը համագործակցության և աշխատանքային համատեղ ծրագրեր է իրականացրել Իռլանդիայի, Կիպրոսի, Լիբանանի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների հետ: Իսկ 2011թ. սեպտեմբերին Եվրոպայի քաղաքացիական ծառայության ցանցի ամենամյա կոնֆերանսը տեղի կունենա Հայաստանում: Դա կապվում է նաև ՀՀ Քաղծառայության խորհրդի ստեղծման 10 ամյակի հետ: Այս մասին ասաց ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Տարին հագեցած էր նաև օրենսդրական փոփոխություններով, խոսքը հատկապես մրցույթների կազմակերպման, գնահատման նոր մոդելի մասին է: Եթե մինչ այժմ մրցութային հանձնաժողովները մասնակիցների կարողությունները, նրանց հաղթել-չհաղթելու հանգամանքը գնահատում էին քվեարկության միջոցով, ապա այժմ դա իրակացվելու է բալային գնահատման միջոցով, իսկ մրցույթների հաղթողների թիվը սահմանափակվելու է: Հաղթող են ճանաչվում այն 3 անձինք, ովքեր բալային գնահատման արդյունքում կհավաքեն առավելագույն միավորներ: «Մենք պետք է կարողանանք ապահովել նաև պրոֆեսիոնալ գնահատողներ»,- ասում է Մանվել Բադալյանը: 8000 քաղաքացիական պաշտոնի համար պետք է կարողանալ գտնել պրոֆեսիոնալ գնահատողներ: Մյուս սկզբունքային փոփոխությունը վերաբերում է կրտսեր խմբի պաշտոնների հավակնորդներին: Նրանց նկատմամբ մեծ պահանջներ չեն առաջադրվում` ստաժի, փորձի հետ կապված: Այսուհետև 3 ամիսը մեկ անգամ մրցույթ կհայտատարվի կրտսեր խմբի պաշտոնների հավակնողների համար: Մրցույթը հաղթահարողներին կտրվի հավաստագիր` մեկ տարի ժամկետով: Այդ մեկ տարվա ընթացքում նրանք իրավունք կստանան հավակնելու կրտսեր պաշտոնի ցանկացած մարմնում, որն ընդգրկված է քաղաքացիական ծառայության համակարգում: «Սա նաև մարդասիրական քայլ է, քանի որ մարդկանց ամեն օր ստուգելը սխալ է»,- ասում է Մանվել Բադալյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված