Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Եկեք ճիշտն ասենք` այսօր Հայաստանում կրծողների համաճարակ է»



«Այսօր կրծողները ոչնչացնում են ցորենի կանաչ տարածքները: Փորձեցին թունաքիմիկատներ հասցնել, բայց կրծողները սովորում են թույներին, դրա համար էլ ամեն տարի չպետք է նույն թույնը կիրառեն, պետք է փոխեն: Եկեք ճիշտն ասենք` այսօր Հայաստանում կրծողների համաճարակ է»,- ասում է ՀՀ ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Կրծողների դեմ պայքարում լուրջ գումարներ են ծախսվում, բայց թույնը կամ տեղ չի հասնում, կամ էլ ժամանակին չի հասնում: Հ. Բերբերյանն հարցնում է` բա որ ձյուն նստեց, չկարողացան օգտագործել, ի՞նչ պետք է անենք. «Քանի անգամ ասացինք` էդ թույները չեն հասնում տեղ: Գյուղապետի ինստիտուտը երբեք գյուղացու համար էֆեկտիվ չի աշխատում, որովհետեւ դա համայնքային կառույց է, դա արտադրողների կառույց չէ»: Այս տարի կրծողների տարածվելուն խթանեցին նաեւ գյուղացիների չմշակած հողերը:  Իսկ գյուղացիները ոչ թե հող մշակելու ցանկություն, այլ միջոցներ չունեն: Հրաչ Բերբերյանի խոսքերով` պետք է սահմանամերձ եւ վատ վիճակում գտնող գյուղերին նվիրել տրակտորներ` դրանով խթանելով, որ գյուղացին հող մշակի: Նրա խոսքերով` ինչպես չպայքարեցինք խոզի ժանտախտի դեմ, այնպես էլ այսօր Արարատյան դաշտավայրում թռչնի համաճարակի դեմ չենք պայքարում: ՀՀ ագրագյուղացիական միավորման կողմից մշակվել է Հակաճգնաժամային մի ծրագիր, որը միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով` կկայունացնի վիճակը: Կառավարության կողմից ծրագիրն ընդունվելու դեպքում, ըստ նրա, նախ` գյուղատնտեսության վիճակը կկայունանա, ապա` կարձանագրենք զարգացումներ. «Եթե հիմա սկսենք, հաջորդ տարի կկայունացնենք, մի փոքր էլ աճ կունենք բանջարեղենի գծով»: Գյուղացուն անվճար սերմեր պետք է բաժանեն` այդպիսով իջեցնելով լոլիկի գները: Ամեն գյուղ գոնե 3 հա-ի չափով բանջարեղենի սերմնացու կունենա, կկայունացվի նաեւ կարտոֆիլի սերմնացուի հարցը. «Հավատացեք` չկա այդպիսի ուղղություն, որով չկարողանանք առաջ գնալ: Այն ռեսուսրները, որ պետությունը հատկացնում է գյուղատնտեսությանը, ճիշտ օգտագործման դեպքում կհասնենք արդյունքների»,- վստահեցնում է Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով` տասնյակ հազարավոր գյուղացիներ այսօր դատի մեջ են օգտագործած ոռոգման ջրի վճարը չվճարելու համար. «Այսօր գյուղացին ստիպված ջրեց իր ծիրանի այգիները, որ չչորանան, իսկ այսօր գյուղացուն ասում են` փողը պետք է տաս, բայց որտեղի՞ց տա, երբ բերք չունի»,- հարցնում է բանախոսը եւ հավելում, որ անգամ գյուղապետերն են դատի մեջ, օրինակ` Վաշտ, Գրիբոյեդով գյուղերի ղեկավարները: Նա նշում է, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է «գյուղացիների մեջքին կանգնած լինի»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված