Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Գյուղատնտեսության վիճակը ճգնաժամային է



«Գյուղատնտեսական տարին, իրոք, ծանր էր, նաեւ բնակլիմայական պայմանները, բայց դա չի նշանակում, որ մենք միջոցներ չունեինք մեր բերքի համար պայքարեինք, որ այս չափի կորուստներ չունենայիք: Այո, մեր մեղքն է դա»,-  այսօր լրագրողների հետ հանդիպմանը, գյուղատնտեսական տարին ամփոփելով, ասաց ՀՀ ագրագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Ըստ պաշտոնական տվյալների` գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 17 տոկոս անկում: Բանախոսի խոսքերով` վիճակը ճգնաժամային է, պատճառը` սխալ կադրային քաղաքականությունը. «Կարծում եմ` ամեն մարդ իր տեղում պետք է լինի»: Այս տարի բանջարեղենի առումով գրանցվել է 35-40 տոկոս անկում: Եթե անցյալ տարի 822 հազար տոննա բանջարաբոստանայաին կուլտուրաներ ունեինք, ապա այս տարի` 650 հազար տոննա է` պաշտոնական տվյալներով, Հրաչ Բերբերյանի ուսումնասիրությամբ` ընդամենը 550 հազար: Եթե նախորդ տարի 332 հազար տոննա պտուղ ունեինք, այս տարի, Հրաչ Բերբերյաի խոսքերով, դարձյալ պաշտոնական թվերով կլինի 124 հազար, իսկ իրականում` 80 հազար տոննա: Նա նշում է, որ անցյալ տարվա համեմատ այս տարի խաղողի բերքը շատ լավն էր, բայց ունեցանք հիվանդություններ, որոնց բուժումները ժամանակին չկատարվելու պատճառով կորստի չափը հասավ 20 տոկոսի: Հրաչ Բերբերյանն ասում է, որ իրականությանը չեն համապատասխանում այն հայտարարությունները, թե ունենք 500-550 հազար տ կարտոֆիլ, քանի որ, ըստ իր տվյալների, ընդամենը 320 տ է: Կարտոֆիլի ցանքատարածքները պակասել են 10 հազար հա-ով: Նա նշում է, որ նույնիսկ պետական կառույցները չեն կարողանում կարտոֆիլ ձեռք բերել, քանի որ այն թանկացել է. 3 մանկատան համար իրենց միավորումն է կարտոֆիլ գնել: «Այսօր մեր ազգային անվտանգության վրա լուրջ հարված է եղել, գյուղատնտեսությունը մեր էկոնոմիկայի հիմնական ուղղություններից մեկն է, մեր երկիր պահող ճյուղը»,- ասում է Բերբերյանը: Հացազգիների դեպքում ունենք 30 տոկոս անկում, կաթի եւ մսի արտադրության մեջ` 10-15 տոկոս: Անդրադռանալով կաթնամթերքի, մասնավորապես`պանրի գնի բարձրացմանը, Հրաչ Բերբերյանն ասաց, որ ինքը միակ մարդն է, որ ճիշտը կասի: Պանրի ստեղծման տեխնոլոգիան տեւեում է 2-3 ամիս: Նոյեմբերի սկզբին, նախ` թանկանում է պանիրը, երկու-երեք օր հետո էլ` կաթը: «Ո՞նց կարող է այդ պանրի գինը բարձրանալ, եթե այդ պանիրը պատրաստել են ամռան կաթից եւ դա չէր կարող թանկ լինել»,- բացատրում է Հրաչ Բերբերյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված