Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Անչափահասների ինքնասպանության դեպքերը աճել են, հանցագործությունները` նվազել



Այս տարի անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները նվազել են 21-ով: Եթե 2009 թ. 10 ամիսներին գրանցվել էր 411 դեպք, ապա այսօր այդ թիվը 390 է: Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը այսօր լրագրողների հեը հանդիպմանը նշեց, որ ամենատարածված հանցագործություևները, որ կատարում են անչափահասները, գողություններն են: Խուլիգանության եւ մարմնական վնասվածքների դեպքերը նվազել են, աճ է արձանագրվել անօրինական սառը զենք կրող անչափահասների շրջանում: Աճել են նաեւ ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը: Այս պահին գրանցված է 38 դեպք, որից մահվան ելք են ունեցել 13-ը, իսկ 25-ի դեպքում երեխաները փրկվել են: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում անչափահասների ինքնապանության եւ ինքնասպանության փորձերի 23 դեպք էր գրանցվել: Նելլի Դուրյանն ասում է, որ բոլոր խավերից էլ ինքնասպանություն գործողներ կան, պատճառները եւս շատ տարբեր են` ընտանեկան վեճեր, ծնողների հետ կոնֆլիկտներ, սիրահարվում են եւ մերժում ստանում: Ամենից շատ ինքնասպանության դիմում են աղջիկները: Բանախոսի խոսքերով` այժմ շատանում են այն դեպքերը, երբ երեխաները չեն ուզում վերադառնալ տուն, իրենք բազմաթիվ աշխատանքներ են տանում այդ ուղղությամբ. «Ոչ մի լավ վիճակում գտնվող երեխա ոստիկանություն չի ընկնում, ուրեմն այնտեղ խնդիրներ կան` բակում, ընտանիքում, դպրոցում»: Ն. Դուրյանը նշում է, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների ցուցանիշը անհամեմատ ցածր է Ադրբեջանի, Վրաստանի նկատմամբ: Անչափահասների հանցագործությունների կանխման համար անհրաժեշտ է, որ ծնողները ուշադիր լինեն երեխայի նկատմամբ, որ դպրոցում մանկավարժական կոլեկտիվը երեխային ճիշտ արժեքներ ուսուցանի, լրատվամիջոցները գողության, հանցագործության պրոպագանդա չանեն: «Երեխաները գիրք չեն կարդում, հեռուստացույց են նայում կամ էլ ինտերնետ մտնում, ինչ տեսնում են, դա էլ անում են»,- ասում է Նելլի Դուրյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված