Հինգշաբթի, 21 նոյեմբերի

140 մլրդ դրամ` գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի համար



Անցյալ շաբաթ ավարտվել է բյուջետային քննարկումների առաջին մասը: ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` ԱԺ-ում հայտարարված է ընդմիջում, պատգամավորները 24 ժամվա ընթացքում առաջարկություններ են ներկայացրել, որոնք Կառավարությունը պետք է ի մի բերի 4 օրվա ընթացքում, եւ բյուջեի լրամշակված տարբերակը ներկայացնի ԱԺ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ շուրջ 140 մլրդ դրամ է հատկացվել գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ոլորտներին, որը կազմում է համախառն ներքին արդյունքի 3,7 տոկոսը, իսկ բյուջեի ամբողջ ծախսերի  14 տոկոսը: Կրթության ոլորտին հատկացվում է մոտ 108 մլրդ դրամ նախորդ տարվա 99-ի փոխարեն, գիտությանը` 9.4 մլրդ, 1 մլրդ-ով ավելի, քան անցյալ տարի էր: Սփյուռքի նախարարությանը կհատկացվի 454 մլն, հեռահաղորդակցության եւ գրահրատակչական ոլորտին` 4,5 մլրդ, մշակույթին եւ կրոնին` 17 մլրդ դրամ: Ավելի քան 16 առաջարկություններ են ներկայացվել ԱԺ-ից: Կրթության ոլորտի հետ կապված առաջարկել են ավելացնել նախադպրոցական, ավագ տարիքի երեխաների հատկացումները` հաշվի առնելով այն հանգամանք, որ ընդգրկվածության ցուցանիշը ամենից ցածր է հենց նախադպրոցական կրթությունում. ամբողջ հանրապետության տարածքում 29,5 տոկոս է: Հանրապետության ավելի քան 400 համայնքներում չկան նախադպրոցական կրթական հաստատություններ: Առաջարկել են նաեւ ստեղծագործ նկարիչների գույքահարկի փոխհատուցում իրականցնել, որը կազմում է 4 մլն 200 հազար դրամ: Առաջարկվել է մանկավարժների վերապատրաստման համար եւս գումարներ հատկացնել: Ազգային գրապալատի տանիքի վերանորոգման համար կհատկացվի 45մլն դրամ: Ինչ վերաբերում է ծախսերի արդյունավետությանը, ապա Արտակ Դավթյանն այն չի կապում դեֆիցիտի հետ, այլ կապում է ծրագրերի իրականցման հետ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն այսօրվա ասուլիսը սկսեց` նախեւառաջ շնորհավորելով «Մանկական Եվրատեսիլ-2010»-ում Հայաստանի հաղթանակի կապակցությամբ. «Տա Աստված սա հանդիսանա վերածնունդ մեր մշակույթի, մեր հոգեւոր կյանքի համար»,- ասաց նա:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված