Երեքշաբթի, 12 նոյեմբերի

Պոչատար խողովակի վթար Սյունիքում



Հասարակությունը պահանջում է հրապարակել ստուգումների արդյունքները եւ վնասի չափերը Կապանի հասարակական կազմակերպություններն աղետալի անվանեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար խողովակի վթարը: Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին` Քաջարան քաղաքում, ինչի արդյունքում կոմբինատի թափոնները լցվել են Ողջի գետը: ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը պետք է պարզի վնասի չափերը: Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը, հասարակական կազմակերպությունները նամակ են պատրաստում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի անունով: Նամակում հասարակությունը պահանջում է հրապարակել ստուգումների արդյունքները, ինչպես նաեւ ինչ միջոցառումներ են ձեռնարկվում այդ վթարի հետեւանքները վերացնելու համար:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված