Երկուշաբթի, 16 դեկտեմբերի

Հայաստանում տարեկան 4-5 մարդ մահանում է տուբերկուլյոզից



Տուբերկուլյոզն աշխարհի ամենահին հիվանդությունն է: Այն մարդկությանը հայտնի է դեռեւս եգիպտական փարավոնների զմռսած ողնաշարի ուսումնասիրություններից: Համուրաբիի օրենսգրքում նշվում է, որ եթե ամուսնական զույգից մեկը հիվանդ է տուբերկուլյոզով, ապա զույգը կարող է ամուսանալուծվել: Տուբերկուլյոզ տերմինը նշանակում է թմբիկ: Այն ախտահարում է մարդու բոլոր օրգան-համակարգերը` բացի մազերից եւ եղունգներից: Այն վարակիչ է, տարածվում է օդակաթիլային եղանակով: Տուբերկուլյոզով հիվանդից անհրաժեշտ է ամենաքիչը 1,5 մետր տարածություն պահպանել: Մյուս հիվանդությունը հյուծախտն է` բարակացավը, որը հյուծում է օրգանիզմը: Հունարեն այդ բառի հոմանիշն է թիզիա` հյուծում: «Այստեղից էլ ծագել է թիզիատրիա բառը: Տուբերկուլյոզը թիզիատրիա է նշանակում, իսկ պուլմոնոլոգիան` թոքեր»,- բացատրում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի դոցենտ Լյուբով Նիկոլայանը: Երկրագնդի բնակչության 1/3-ը եւ ավելին հիվանդ են տուբերկուլյոզով: Լյուբով Նիկոլայանի խոսքերով`տուբերկուլյոզն աճի միտում ունի: 2002 թ. Հայաստանում այս հիվանդության վիճակագրությամբ զբաղվում է Տուբերկուլյոզի ազգային ծրագրի կենտրոնական գրասենյակը: Մասնագետն ասաց, որ տուբերկուլյոզի վերջին տարիների վիճակագրությունը փոքր-ինչ մխիթարական եւ հուսադրող է: Տուբերկուլյոզը հաշվում են բնակչության 100 հազարի հաշվարկով: Ըստ այդմ` տարեկան, միջին հաշվարկով, 1400-1500 տուբերկլյոզով հիվանդ է արձանագրվում: Հայաստանում տարեկան 100 հազար բնակչի հաշվով գրանցվում է մահվան 4-5 դեպք: Նիկոլայանն ասում է, որ հիմնական ախտանիշները դրսեւորվում են շնչառական օրգանների կողմից, ինչպես նաեւ գլխացավեր, թուլություն, տենդային վիճակ, մրսածություն, հազ, արյունախորխում: Հիվանդներն իրենց անձնագրային տարիքից ավելի մեծ են երեւում: Խոցելի են հիվանդին շրջապատող անձինք: Գործոններն են համաճարակաբանական, սոցիալական, բժշկակենսաբանանական: Հիվանդները հայտնաբերվում են ավելի ուշ: «Սովորաբար նրանք մտածում են, որ իրենց մոտ տուբերկուլյոզ կա, երբ արյուն են խորխում արդեն, իսկ հազը, թուլությունը վերագրում են ծխելուն կամ էլ մրսածությանը»,- ասում է Նիկոլայանը: Հիվանդության կանխարգելումն ունի 5 հիմնական ուղղություն` հակատուբերկուլյոզային պատվաստում, որը կիրառվում է հենց ծննդատանը նորածնային շրջանում: Երկրորդը սոցիալական կանխարգելումն է, այսինքն` բնակկենցաղային պայմանների բարելավումը, անտառատնկումը: Մյուսը կլինիկական կամ բուժական կանխարգելումն է, այսինքն` հիվանդը պետք է մեկուսացվի եւ ստանա բուժում, մանրէազերծվի: Մյուս կանխարգելիչ ուղղությունը սանիտարականն է, երբ հիվանդին սանիտարական միջոցներով մեկուսացնում են, նրա օգտագործած իրերը եռացնում: Կանխարգելիչ մյուս միջոցը քիմիականն է: Տուբերկուլյոզը համարվում է աղքատների հիվանդություն: Հայաստանում ամենից շատ տուբերկուլյոզով հիվանդանում են երիտասարդ, աշխատունակ մարդիկ, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի: Մասնագետի խոսքերով` հիվանդությունը երկարատեւ բուժում է պահանջում, բուժվելու առաջին պայմանը համբերությունն է: Դեղորայքային բուժումը կարող է տեւել 6-8 ամիս: Տուբերկուլյոզի բուժումը Հայաստանում անվճար է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված