Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Ըստ Վարդան Բոստանջյանի` ԲՀԿ-ն ձգտելու է հավաքել 99,9 % ձայն



Ըստ Գուրգեն Արսենյանի` ընտրությունների կեղծ մեկնարկ է տրված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօրվա մամուլի ասուլիսին ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծ մրցակցություն է լինելու, ԲՀԿ-ն ունի բարձր վարկանիշ ընտրողների շրջանում և ձգտելու է հավաքել ոչ թե 50+1, այլ 99,9 տոկոս քվե: Ասուլիսի մյուս բանախոսը` Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով տարբեր կուսակցությունների հայտարարություններին` առաջիկա ընտրություններում ստանալիք ձայների վերաբերյալ, ասաց, որ ով ինչ ուզում է, թող հայտարարի, միևնույն է` ընտրություններն ամփոփվում են` ըստ դրանց ընթացքի, ընտրողների ակտիվության և ԿԸՀ տվյալների: Գուրգեն Արսենյանի խոսքերով` թե առաջիկա ընտրություններին մրցակցությունը ինչ լարվածություն կստանա, ինչ հունով կընթանա` կախված է իշխանության գործունեությունից, և խորհրդարանական ընտրություններին պայքարը լինելու է ընտրողի ձայների համար, ոչ թե գաղափարների կամ քաղաքական ուժերի միջև: Իսկ ընտրողի ձայնը ստանալու գործընթացը չի հասել այն կատարյալ մակարդակին, որին մենք ձգտում ենք: Քաղաքական կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցում են երկու ձևաչափով` քաղաքական կուսակցությունների ցուցակով կամ դաշինքով: ՄԱԿ-ի ղեկավարը չասաց, թե այս երկու տարբերակից որն է ընտրելու կուսակցությունը: «Կեղծ մեկնարկ է տրված ընտրություններին: Հանրությանը ասելու բան չկա, նրա ուշադրությունը շեղելու համար սկսում են նախընտրական վիճակներ ստեղծել, դրանց մասին խոսել, մինչդեռ հանրությունը պետք է մտածի իր առօրյա խնդիրների, իր նպատակների մասին, ինչն այսօր բացակայում է»,- ասում է Գուրգեն Արսենյանը: ՄԱԿ-ի ղեկավարը կարծում է, որ քաղաքական գործընթացներում պետք է լինել շատ զգույշ, քանի որ բավական է մի սկանդալային բացահայտում, դրա տիրաժավորում, և տվյալ քաղաքական ուժի վարկանիշը կընկնի: Մինչդեռ վարկանիշը մեծ նշանակություն ունի, քանի որ լծակները, ըստ նրա, տվյալ ուժի համար կարող են ապահովել միայն 10-12 տոկոս ձայն: Գուրգեն Արսենյանի խոսքերով` Հայաստանի նորագույն պատմության մեջ բացառիկ է այն, որ երկրի երեք գլխավոր ուժերը` նախագահը, ԱԺ նախագահը և Կառավարության ղեկավարը, մեկ քաղաքական կուսակցությունից են: Սակայն բանախոսը որևէ առաջընթաց, բնակչության բարեկեցությանն ուղղված որևէ քայլ չի տեսնում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված