Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Վրաստանը և Հայաստանը հակաթուրքական ճամբարում պետք է գործեն



Վերջերս Վրաստանում լրտեսների ձերբակալությունների փաստերը նպատակ ունեն ցնցել միջազգային հանրությանը, որպեսզի այն ուշադրությունը սևեռի Վրաստանի վրա` արդարացնելով նրա հակառուսական տրամադրությունները: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը: Նրա խոսքերով` ձերբակալությունները Վրաստանի հակառուսական տրամադրությունների շրջանակներում են: «Սա վրաց-ռուսական հարց է և չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա»,- ասում է փորձագետը: Նրա կարծիքով` հայկական կողմի արտաքին քաղաքականությունը վերախմբագրման կարիք ունի, քանի որ պասիվ կեցվածքը և դանդաղկոտությունը շոշափելի արդյունքներ չեն տալիս. բազմաթիվ հայ քաղաքացիներ շարունակում են մնալ բանտերում: «Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունները առողջ հողի վրա կգտնվեն, եթե այնտեղ ապրող յուրաքանչյուր հայի ազգային, կրոնական և լեզվական իրավունքները պաշտպանված լինեն: Ես չեմ կարծում, որ Վրաստանը մեր համար բարի դրացի է»,- ասում է բանախոսը: Նա նշում է, որ Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները կարգավորող միայն մեկ հանձնաժողով է հայտնի` Միջկառավարական տնտեսական գործարար հանձնաժողովը, այսինքն` հայ-վրացական հարաբերությունները հիմնված են գործարար ոլորտի վրա և չեն կարող լուծել ազգային, կրոնական հարցեր: Միջկառավարական տնտեսական գործարար հանձնաժողով ունենք նաև Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ Թուրքիային բարեկամ ենք: Փորձագետը նշում է, որ Վրաստանի հետ մենք չունենք միասնական տնտեսական գոտի, բազմաթիվ օրենսդրական հարցեր լուծված չեն: Վահե Սարգսյանի խոսքերով` մենք ուրախանում ենք կարճաժամկետ ձեռքբերումներով, բայց չունենք երկարաժամկետ քաղաքականություն Վրաստանի հետ: «Բացվեց Վերին Լարսը` Վրաստանը մեր բարեկամն է, փակվեց` Վրաստանը մեր թշնամին է»,- ասում է նա: Վրաստանն ու Հայաստանը միասին գործելու մեկ ընդհանուր դաշտ ունեն` հակաթուրքական ճամբարը, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը, Վահե Սարգսյանի խոսքերով, «թքած ունեն» թե Վրաստանի, թե նրա զարգացման վրա, և եթե հայկական գործոնը մեռնի այս տարածաշրջանում, հայկական տարածքները չեն մնալու Վրաստանին, այլ անցնելու են Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև իսլամական ազգերն արագ են բազմանում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված