Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Նախեւառաջ պետք է ճանապարհները վերականգնել, ապա` հուշարձանները



Այս տարի որեւէ նոր հուշարձանի վերականգնում չի սկսվել, շարունակվում են այն հուշարձանների վերականգնողական աշխատանքները, որոնք սկվսել են մեկ-երկու տարի առաջ: 2010-ին վերականգնման աշխատանքներ են կատարվում Եղեգիս գյուղի մոտ գտնվող Ցախաց քարի համալիրում, որն արդեն 4 տարի է` ընթանում է եւ այս տարի պետք է ավարտվի: Վերականգնվում է նաեւ Խաչիկ գյուղի տարածքում գտնվող Քարակոփի վանքը, որը դեռ 2-3 տարի կարող է շարունակվել: Ավարտվել է Գեւորգ Մարզպետունու ամրոցի վերականգնման աշխատանքները, իսկ Ոսկեվազում դեռ շարունակվում է եկեղեցու վերականգնումը: «Հուշարձան վերականգնելը բավականին դժվար աշխատանք է, դա բնակարան կառուցել չէ»,- ասում է Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն  Վարդան Պարսամյանը: Հուշարձանների վերականգնման գործում միայն գումար տրամադրելը բավարար չէ, կա նաեւ մասնագետների խնդիր, այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են կատարվում որակյալ կադրեր պատրաստելու համար: Նոր տեխնիկայի խնդիր ևս կա: Տարբեր ժամանակներում կառուցված հուշարձանները գտնվում են բարձրադիր շրջաններում, քանի որ դրանք ի սկզբանե կառուցվել են պաշտպանության եւ անվտանգության նպատակներով: Վարդան Պարսամյանը նշում է, որ վերականգնած հուշարձանը ոչ մեկին պետք չէ, եթե մարդիկ չեն կարող այցելել այնտեղ: Հուշարձանները վերականգնելուց առաջ պետք է ունենալ բարեկարգ ճանապարհներ ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ բնակիչների այցելությունն ապահովելու համար. «Եթե զբոսաշրջիկը չի գալիս, ամբողջ աշխարհը չի տեսնում, ում են պետք մեր հուշարձանները»,- ասում է  Վարդան Պարսամյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված