ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հուշարձանների վերականգնման ոլորտն անտեսվա՞ծ է



Այս տարի պետբյուջեից հուշարձանների վերականգնման, պեղումներ իրականացնելու համար հատկացվել է 213 մլն դրամ: «Հույս ունեմ, որ Կառավարությունն ավելի սրտացավ կմոտենա հարցին եւ տրամադրվող նպատակային գումարների չափը կավելացնի»,- ասում է Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը: Հուշարձանների վերականգնման կենտրոնը կազմավորվել է Կառավարության որոշմամբ 6 ՓԲԸ-ների միավորման արդյունքում:  Այն գործում է 2010թ. մարտի 20-ից ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո եւ կոչված է վերականգնելու եւ պահպանելու հուշարձանները: «Ցավոք սրտի, ոլորտը բավականին անտեսված  վիճակում է: Անտեսված ոչ միտումնավոր, քանզի պետության միջոցներն այնքան չեն, որ պետությունը կարողանա հավուր պատշաճի խնդիրներին լուծում տա»,- ասում է Վարդան Պարսամյանը: Հուշարձաններ են համարվում ե'ւ մշակութային արժեք ունեցող շենքերը, ե'ւ եկեղեցիները, ե'ւ արձանները եւ այլն:  Հուշարձանները կամ պետության, կամ Մայր Աթոռի ենթակայության ներքո են գտնվող: Ըստ հաշվարկների` մեկ հուշարձան վերականգնելու համար ծախսվում է 80-100 մլն դրամ: Հանրապետությունում կա շուրջ 24.000 հուշարձաններ: Կառավարության կողմից հաստատված ծրագրով` ամեն տարի 26 առավել վտանգված հուշարձաններն են վերականգնվում: Հուշարձանների ընտրությունը կատարվում է Մշակույթի նախարարության համապատասխան վարչության կողմից, ընդգրկվում են բազմաթիվ մասնագետներ, ովքեր գնում  եւ տեղում ուսումնասիրում են, թե որ հուշարձանն է հրատապ վերականգնում պահանջում: Այնուհետեւ ուսումնասիրության արդյունքները ներկայացնում են գիտամեթոդական խորհրդին, որն էլ կայացնոմ է որոշում, կազմվում է նախագիծ, հատկացվում են գումարներ , սկսվում են համապատասխան աշխատանքներ: Մշակույթի նախարարությունն յուրաքանչյուր մարզում ունի Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ, որը մշտապես տեղեկացնում է իր ենթակայության տակ գտնվող հուշարձանների վիճակի մասին: Վարդան Պարսամյանն ասում է, որ մեկ շաբաթ առաջ շրջայցով Սյունիքում էին, որտեղ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ն ունի 27 աշխատակից եւ 3000 հուշարձան, բայց ՊՈԱԿ-ը տրանսպորտային միջոց չունի, որով կկարողանար տարեկան գոնե մեկ անգամ այցելել իր ենթակայության տակ գտնվող հուշարձանները: Հուշարձանների վերականգնման կենտրոնը եւս չունի տրանսպորտային միջոցներ, այցերը կազմակերպվում են աշխատակիցների մեքենաներով:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված