ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Ղարաբաղի ճանաչման նախաձեռնությունը կարող է խանգարել Մինսկի խմբի գործընթացին



Ղարաբաղը ճանաչելու «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը ողջունելի է, և այդ բանավեճը պետք է թե հայ հասարակությանը, թե միջազգային հանրությանը` որպես պատգամ, որ այդ հարցը լրջորեն քննարկվում է, և եթե Հայաստանի Ազգային ժողովը որևէ առաջխաղացում չտեսնի խաղաղ բանակցային գործընթացում, ապա պատրաստ է անդրադառնալու ԼՂ ճանաչմանը: Այսօրվա մամուլի ասուլիսին այսպիսի կարծխիք հայտնեց նախկին արտգործնախարար, ՀԱԿ ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: Միաժամանակ նա նշեց, որ Ղարաբաղի ճանաչման գործընթացը կարող է խանգարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Ալեքսանդր Արզումանյանի խոսքերով` Ռուսաստանը Հայաստանին որպես ֆոն է օգտագործում տաբեր նախաձեռնություններում, օրինակ` Ռուսաստանը երկարաձգեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը` առանց հաշվի առնելու մեր իշխանությունների կարծիքը: «Դրանով պատգամ է հղում միջազգային հանրությանը, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին Մոսկվայում է: Մեդվեդևի կազմակերպած 7 հանդիպումները գալիս են ապացուցելու դա: Բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ բեկումնային պահը չի հասունացել, և կողմերը պետք է սահմանափակվեն ընդհանուր հայտարարությամբ: Կողմերը կհաստատեն Մինսկի գործընթացի կարևորությունը, կասեն, որ Մինսկի գործընթացը միակն ֆորումն է, որի շրջանակներում պետք է լուծվի ղարաբաղյան հարցը»,- կանխատեսեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված