Երեքշաբթի, 19 նոյեմբերի

«Սերժ Սարգսյանի կառավարման 5 տարիները մուֆտա անցել են»



2011 թ. բյուջեն 2008 թ. բյուջեից պակաս է 13 տոկոսով Հրանտ Բագրատյանն կարծիքով`բարոյական չէ 2011 թ. բյուջեն հայտարարել սոցիալական: Նրա հաշվարկներով` 2011 թ. բյուջեում աճ չի լինի, իսկ գնաճը կլինի 7-10 տոկոս: 2008 թ. բյուջեն կազմել է 746 մլրդ դրամ, 2009 թ.` 960 մլրդ դրամ, 2010 թ.` 770 մլրդ դրամ, եւ  2011 թ. ընդունել են 850 մլրդ դրամ:  Բյուջեն 4 տարում 13 տոկոսով ավելացել է: 2008-2011 թթ. գումարային սղաճը կազմում է 26 տոկոս:  Հրանտ Բագրատյանը վերլուծում է եւ նշում, որ 4 տարվա ընթացքում 13 տոկոսով  բյուջեն է ավելացել, իսկ 26 տոկոսով` գները: Եթե 26-ից էլ հանենք 13, ապա կստացվի, որ 2011 թ. բյուջեն 2008 թ. բյուջեից պակաս է 13 տոկոսով: «Որտե՞ղ է պրոգրեսը, երբ բյուջեն այդքանով պակասել է: 2008-2011 թթ. Սերժ Սարգսյանի կառավարման տարիներն են, որի ընթացքում 13 տոկոսով պակասեցրել է: Էս մարդու կառավարման 5 տարիները մուֆտա անցել են: Եթե ես սխալ եմ ասում, թող քոմմենթարիա անեն, ես պատրաստ եմ Տիգրան Սարգսյանի երրորդ սերնդի քարտուղարհու հետ էլ նստել քննարկել եւ ներողություն խնդրել»,- ասում է նախկին վարչապետը: Նա նշում է, որ տնտեսական հարցերը հազար անգամ կարեւոր են, քան քաղաքական հարցերը, կարելի է չգնալ ղարաբաղյան բանակցություններին, մեծ բան չի փոխվի, բայց ներսում տնտեսությունը պետք է աճի: Նա այս վիճակը բնորոշեց որպես «տոտալ սարդոստայն». «Հիմա մենք դարձել ենք կոռուպցիա եւ գողություն արտահանող երկիր, ամեն տեղ այդ ենք կարդում Հայաստանի մասին»,- հայտարարում է Հ. Բագրատյանը: Նրա խոսքերով` Հայաստանը աշխարհի քարտեզի վրա մի թարախոտ կետ է դարձել, եւ աշխարհը կփորձի ազատվել նրանից, մեր երկրում օլիգարխիան սերտաճել է պետությանը, եւ այս վիճակով մենք ցանկացած պատերազմում պարտվելու ենք. «Ամբողջ տնտեսությունը վերցրել են ձեռքները, երկու կոպեկ հարկ չեն տալիս, մի երկու անգամ անվճար ճաշ են տալիս, հարյուր անգամ նկարում եւ ցույց տալիս հեռուստատեսությամբ, դա արդեն բարեգործություն չդարձավ, այլ քաղաքական գովազդ: Մի երկու կոպեկ էլ, որ բյուջեն փող է մտել, կանաչի վաճառողների հաշվին է»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված