Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Նվազագույն աշխատավարձը նվազել է 14 տոկոսով



Նվազագույն աշխատավարձը 30.000-ից դարձել է 32.000 դրամ, աճել է 6 տոկոսով, 20 տոկոս էլ գնաճ է եղել, այսինքն` նվազագույն աշխատավարձը նվազել է 14 տոկոսով:  Այսօր ասուլիսում հայտարարեց նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Հրանտ Բագրատյանն ասում է, որ բյուջեի թվերը ցույց են տալիս, որ տնտեսությունը կենտրոնանում է, իսկ ինչքան շատ է այն կենտրոնանում, այնքան քիչ է աշխատում, շուկան եւ մրցակցությունը վերանում են: Օրինակ` պանիրը թանկացել է 48-80 տոկոսով: Հրանտ Բագրատյանն ասում է, որ կաթի մթերումը Արարատյան դաշտում 100 դրամից դարձել է 120 դրամ,  հյուսիս-արեւելքում կամ հարավում 90-100 դրամ է մնացել: Միջազգային շուկայում կաթի փոշին թանկացել է: Նրա հաշվարկներով` 7 կգ թարմ կաթ են օգտագործում եւ ստանում են 1 կգ պանիր, բայց այդ դեպքում պանիրը պետք է թանկանար 140 դրամով, այլ ոչ թե 1500-ից դառնար 2500 դրամ: Նախկին վարչապետն ասում է, որ իրենք տեղեկություններ ունեն, թե ինչպես շաքարի պարագայում, այնպես էլ կաթի փոշու պարագայում, պատրաստվում են կենտրոնացնել տնտեսությունը, եւ պանիրի թանկացման մեջ ավելի մեծ դեր է ունեցել հենց այս հանգամանքը, եւ ավելի քիչ` կաթի փոշու թանկացումը: Հրանտ Բագրատյանը գների թանկացումը բացատրում է հանրապետությունում օրեցօր պակասող արտադրությամբ, գերկենտրոնացած լինելով: «Ձեւավորվում է կապիտալ, սկսում են արտահանել, հագեցած հարուստներ են, իրենց համար արդեն այստեղի շուկան դառնում է անհետաքրքիր»,- նշում է տնտեսագետը: Փոխարժեքի մասին տնտեսագետն ասաց, որ այն  դոլարի նկատմամբ բարձրանում է, եվրոյի նկատմամբ արժեզրկվում է, ինչը, ըստ նրա, սխալ է: Որպեսզի գները չբարձրանան, պետք է քանդել մոնոպոլիաները, հանել մենաշնորհները, ստերիլիզացնել եկող դրամները, ոչ թե խնդրել, որ  500 դրամ տան համահայկական հիմնադրամին: Այդ դեպքում դրամի փոխարժեքը  դառնում է 450-500, տնտեսությունը սկսում է արտահանման վրա աշխատել, մի երեք տարի հետո արտահանումից այնքան դոլար կգա, որ դրամը կսկսի արժեւորվել: Բագրատյանի փոխանցմամբ` 1000 հարկատուների ցուցակում ԵՊՀ-ն, եկեղեցին ավելի շատ են հարկ վճարում, քան գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Միխայիլ Բաղդասարովը եւ Գագիկ Ծառուկյանը: Առաջին ինը ամիսներին նրանց տված հարկերը ավելացել են 17,7 տոկոսով, իսկ բյուջեի հարկային եկամուտները ավելացել են 19,2 տոկոսով:  Այս դեպքում տնտեսագետը բացատրում է, որ խոշորի դերը պակասել է. «Հարց տանք վարչապետին, թե ինչի՞ դեմ եք պայքարում, որ խոշորները հարկ տան: Իսկ խոշորները այդ օլիագարխներն են, նրանք չեն թողնելու, որ էս երկիրը երկիր դառնա, ուզում եք նորմալ Հայաստանում ապրել, դա առանց նրանց է հնարավոր, բայց նրանց դեմ էլ պայքարող չկա, ճիշտ հակառակն է»,- ասում է նախկին վարչապետը: Վերջինս նշում է, որ բյուջեն ոչ թե ավելացել է 19,2 տոկոսով, այլ պակասել է: «19 տոկոսից եթե հանում ենք 11 տոկոս սղաճը, 8 տոկոսից 3 տոկոսը գնաճն է, իսկ 5 տոկոսից 2,5-ը բարձրացված հարկերն են, մնաց 2,5»,- վերլուծում է տնտեսագետը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված