Կիրակի, 15 դեկտեմբերի

Հայաստանը միանո՞ւմ է Իրանի դեմ պատժամիջոցներին



«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները, իհարկե, պետք է հարգվեն ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը: Չենք կարծում, որ ուժային մեթոդներով կամ պատժամիջոցներով  կարելի է լուծումներ գտնել: Հույս ունենք, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնություններ եւ լուծումներ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի եւ միջազգային հանրության համատեղ ջանքերով»,- պատասխանելով լրատվամիջոցների հարցին, թե կմիանա՞ Հայաստանը Իրանի դեմ պատժամիջոցներին, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նաև նշել է, որ Իրանի հետ Հայաստանն ունի դինամիկ զարգացող հարաբերություններ, լավ տնտեսական համագործակցություն, իրականցրել եւ շարունակում է իրականացնել տարբեր համատեղ  ծրագրեր, հատկապես `էներգետիկ եւ տրանսպորտի բնագավառներում: «Տեղի են ունենում ակտիվ շփումներ, փոխայցելություններ. վերջերս ես գտնվում էի Իրանում, ներկայումս պատրաստում ենք Հայաստանի վարչապետի այցելությունը Իրան, մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի Խորհրդարանի նախագահ պարոն Լարիջանին:  Մեր հարաբերությունները փոխշահավետ են եւ մտադիր ենք դրանք զարգացնել»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված