ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Տեր-Պետրոսյանը միջազգային հանրության դեսպա՞նն է»



ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօրվա ասուլիսում  անդրադարձավ ընտրություններից առաջ անցկացվող բարեգործական ակցիներին: «Հանրապետական կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որն ունի 50-ից ավել տեղամասեր, որոնք մշտապես գործում են: Բժշկական ակցիները մենք մշտապես ենք իրականացնում, 7 տարի առաջ էլ, հիմա էլ, ընտրություններին էլ, միշտ: Մենք նաեւ հետեւողական ենք, որ մարդիկ հեռավոր գյուղերից գան Երեւան եւ բժշկական օգնություն ցուցաբերեն: Ինձ համար անհասկանալի է, որ երբ հայ մարդուն օգնում ես առանց պետական բյուջեի գումարների, դա կարող է  քննադատության արժանանալ,- ասում է ՀՀԿ-ական պատգամավորը,- մենք չենք գնում, ասում` ձեզ տալիս ենք այս տոպրակը, մենք ասում ենք, որ Հանրապետական կուսակցությունը կատարում է այսպիսի ակցիա: Իսկ ո՞վ է ասել, որ կուսակցությանը չի թույլատրվում իրականացնելու բժշկական օգնություն»: Նա միաժամանակ նշում է, որ ընտրակաշառքը քրեորեն հետապնդելի արարք է, եւ եթե կան փաստեր, ապա դրանք իրավական հետեւանքներ կունենան: Ինչ վերաբերում է երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե միջազգային հանրության համբերության բաժակը արդեն լցվել է Հայաստանի հարցում,ապա Հովհաննես Սահակյանն ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը, ես չգիտեմ, միջազգային հանրության դեսպա՞նն է, որ ներկայացնում է միջազգային հանրության կարծիքը:  Եթե նայենք, միջազգային հարաբերություններում մեր գործողությունը ստացվել է, ձախողված չէ, եթե նա այդպիսի բան է ասել, դա իր խնդիրն է»: Իսկ եվրոպական երկրների լիբերալ կուսակցությունների հայտարարության մասին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ կոչին` ազատել նրանց, ՀՀԿ-ական պատգամավորը նշում է, որ դա նորմալ միջազգային գործընթաց է. «Մենք համարում ենք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, քանի որ նրանք քաղաքական հայացքների համար չեն դատապարտված, այլ քրեական արարքների: Նորմալ է, որ կա հակասություն, ցանկացած կառույց ունի իր առջեւ դրված խնդիրը, նպատակները»: Վերջերս ԱՄն-ում բացահայտված հանցավոր խմբի գործողությունները Հովհաննես Սահակյանը տարօրինակ է համարում կապել ԼՂ խնդրի հետ եւ կարծում է, որ չի ազդի դրա վրա. «Դա սովորական շարքային հանցագործ խումբ է, որը շատ վատ երեւույթ է, կարող է ազդել մեր այնտեղի հայրենակիցների վրա»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված