ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

ՀՅԴ-ի երիտթևը դեմ է բանակում և կրթական համակարգում կուսակցականացմանը



Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը: Նա նշեց, որ երկար ժամանակ ՀՅԴ-ի ներկայացուցիչները եղել են ղեկավար, բայց ուսանողական խորհուրդների նախագահները դաշնակցական չեն եղել: ԲՀԿ երիտասարդության հարցերի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը հարցրեց Արթուր Ղազարյանին, թե այդ դեպքում ինչո՞ւ կա «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Ա. Ղազարյանը հավաստիացրեց, որ իրենք չեն ասում` համեցեք, ավելին` երբեմն իրենք հարմար չեն գտնում այս կամ այն մարդուն թույլ տալ մտնել իրենց կուսակցություն. «Երբեք «Նիկոլ Աղբալյանը» համալսարանական բյուջեի հաշվին միջոցառում չի անում»,- ասաց Արթուր Ղազարյանը: Դիտարկմանը, թե ուսխորհուրդների նախագահները կամ ՀՀԿ-ական են կամ ԲՀԿ-ական, Վահե Էնֆիաջյանը հաճելի փաստ է համարում, որ նրանք նման կողմնորոշում ունեն: Իսկ բանակում կուսակցականացումը Ա. Ղազարյանը անընդունելի համարեց, քանի որ երբ 18 տարեկան երիտասարդին ստիպում են ընտրել ինչ-որ մեկին, դա հետագայում նաև հոգեբանական լուրջ ազդեցություն է ունենում. «Որպես զինվոր պետք է ծառայի հայրենիքին, այլ ոչ թե որևէ կուսակցության»,- ասաց Արթուր Ղազարյանը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված