ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

ՀԱԿ-ի երիտասարդները միշտ չէ, որ համագործակցում են ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի երիտթևերի հետ



ԲՀԿ-ի երիտասարդության հարցերի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-ի Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանը եւ ՕԵԿ-ի երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեցին, որ իրենք համագործակցում են միմյանց հետ: Հարցին, թե արդյոք նրանք համագործակցո՞ւմ են ընդդիմադիր երիտասարդների հետ` նշեցին, որ նման դեպքեր երբեմն լինում են: ՀՅԴ-ն մի քանի հարցերի շրջանակներում համագործակցել է ՀԱԿ-ի երիտասարդների հետ, բայց եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ նրանք հրաժարվել են մասնակցել` նշելով, որ եթե ներքևում գրված չէ` «Սերժ Սարգսյան, հեռացիր», չենք մասնակցելու: Երիտասարդական թևերի ներկայացուցիչները հաստատում են, որ իրենք կուսակցությունում կշիռ ունեն, և իրենց կարծիքը լսում և հաշվի են առնում ղեկավար մարմինները: ՕԵԿ-ի երիտասարդական միության նախագահ Առաքել Առաքելյանն ասում է, որ ՕԵԿ-ի երիտասարդները ստեղծել են Երիտասարդական հանձնաժողով, երկրորդ խնդիրը իրավաբանների խումբն էր, որն անվճար ծառայություններ է մատուցում, երրորդ ուղղությունը ազգային արժեքների իմաստավորումն ու պահպանումն է, չորրորդ ուղղությունը` երիտասարդական հարցերի վերաբերյալ տարբեր քննարկումների կազմակերպումը, նախակրթական հաստատությունների, ծերանոցների, մանկատների համար կազմակերպվող բարեգործական ակցիաները: Երիտասարդ ՕԵԿ-ականները առաջնորդվում են «Մեր ապագան կախված է այսօրվա հայ երիտասարդից» կարգախոսով և, Աառաքել Առաքելյանի խոսքերով, ՕԵԿ-ը նպատակ է, որին պետք է ձգտեն այսօրվա հայ երիտասարդները: 2006 թ. ԲՀԿ-ում ձևավորվել է երիտասարդության հարցերի հանձնաժողովը: «Չի եղել որևէ միջոցառում, որին իր ուրույն տեղը չունենա երիտասարդության հարցերի հանձնաժողովը»,- ասում է ԲՀԿ-ի երիտասարդության հարցերի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանը: Ունեն 53 տարածքային երիտասարդության հարցերի հանձնաժողովներ, բազմաթիվ ծրագեր: Հոկտեմբերի 1-3-ը Ծաղկաձորում տեղի ունեցած համաժողովին փաստաթուղթ են ստորագրել, ըստ որի` 2010թ. խորհրդարանական ընտրություններին նվազագույնը 10 տոկոս երիտասարդություն է մասնակցելու ԲՀԿ-ից: Ակտիվորեն մասնակցել են «Երիտասարդության մասին» օրենքի քննարկմանը: ՀՅԴ-ի երիատասարդական միությունը հիմնադրվել է 1993 թ.-ին երիտասարդ ազատամարտիկների կողմից: Այն ունի շուրջ 1000 անդամ, գործում է հանրապետության ամբողջ տարածքում, նաև` Արցախում: Երիտասարդական միությունը հանդես է գալիս երկու ճակատում. նախ` միջազգային համագործակցության մեծ փորձ ունի, երկրորդ` ներքաղաքական, ընդ որում` ակտիվ են ոչ միայն ազգային, այլև սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների քննարկման հարցերում:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված