ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հիպերտոնիայի ամենախոցելի խավը լրագրողներն են



Վերջին տարիներին հիպերտոնիկ հիվանդությունը նկատվում է նաեւ երիտասարդների մոտ: Օրինակ` եթե տարիներ առաջ բժիշկների դիմում էին հիմնականում 40-ից բարձր մարդիկ, ապա այժմ 25-30 տարեկանից մարդիկ ունենում են արյան ճնշման տատանումներ: «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար, սրտաբան Մարինե Օրդյանը խորհուրդ է տալիս տղամարդկանց` 30, իսկ կանանց` 40 տարեկանից հետո դիմել բժշկի, որպեսզի վերջինը չափի արյան ճնշումը, կատարի հետազոտություններ, ինչպես նաեւ տալ արյան ընդհանուր անալիզ, շաքարի անալիզ: Իրենց կենտրոնում տարեկան մեկ անգամ հետազոտություն անցնելու համար քաղաքացին կծախսի 7.000-8.000 դրամ` արյան անալիզ, արյան մակարդելիություն, շաքարի անալիզ, էլեկտրասրտագրություն, բժշկի կոնսուլտացիա: Սրտաբանը նշում է, որ դեղորայքը մեզ մոտ թանկ է, բայց մեր դեղատներում կան ոչ միայն բրենդային դեղեր, այլեւ տարբեր երկրների տարբեր արտադրանքներ, որոնք ավելի մատչելի են: Իսկ տարեց մարդիկ, որոնք ունեն հաշմանդամության կարգ, որոշ դեղամիջոցներ կարող են անվճար ստանալ պոլիկլինիկաներից: Մոտ 6.000-10.000 դրամ կարող է արժենալ հիպերտոնիայով հիվանդի ամսական բուժումը: Սա` մատչելի դեղորայք գնելու դեպքում: Ինչ վերաբերում է սոցիալական խավերին, ապա թե հարուստները, թե աղքատները սթրեսներ ունենում են, ու հստակ չենք կարող ասել` ում սթրեսներն են ավելի ծանր: Բայց եթե սոցիալապես ապահով մարդիկ կարող են գնել անհրաժեշտ դեղորայք, գնալ մարզասրահներ, լողավազան, ապա սոցիալապես անապահովները չեն կարողանա այդքան բան անել: Մարինե Օրդյանն ասում է, որ հիպերտոնիայով հիվանդանալու համար ամենախոցելի խավը լրագրողներն են, բժիշկները, տնտեսագետները, երիտասարդ բիզնեսմենները: Հիպերտոնիկ հիվանդությունը խրոնիկ հիվանդություն է, «դա այդ մարդու խաչն է, որ իր հետ տանում է»: Հիպերտոնիկ հիվանդը ընդամենը կարող է համագործակցել բժշկի հետ, որոշ հաբեր ընդունել, հետեւել բոլոր ցուցումներին եւ պակասեցնել բարդությունների թիվը: Հիպերտոնիայի բարդություններն են ինսուլտները, սրտամկանային ինֆարկտը, երիկամային անբավարարությունը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված