Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Մառոզ Մարգարիտան» պատասխան կտա՞



Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասուլիս էր տալիս Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Ասուլիսին ներկա էր երկու կին` «Հույս հայության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, հազարապետ, ազատամարտիկ Ջուլիետա Գյունաշյանը և «Երաշխավոր հայրենասեր» զինծառայողների այրիների հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Հովակիմյանը: Երբ ասուլիսն արդեն ավարտվում էր, Ջուլիետան և Նվարդը փորձեցին հարցեր ուղղել Մարգարիտա Խաչատրյանին: Սակայն քանի որ ասուլիսը հրավիրված էր լրագրողների համար, ասուլիսը վարողը կանանց թույլ չտվեց հարցեր տալ: Կանանց դուրս հանեցին ասուլիսի սրահից: Միջանցքում Ջուլիետան և Նվարդը լրագրողներին հայտնեցին իրենց վրդովմունքը: Մարգարիտա Խաչատրյանը մոտեցավ նրանց, և երեք կանայք սկսեցին վիրավորել իրար: Ջուլիետան և Նվարդը նախ շեշտում էին, որ Մարգարիտան իրենց շնորհիվ է Մարգարիտա դարձել, հետո վերջինին մեղադրում էին «լիքը փողեր ուտելու» մեջ: Կանայք ասում էին, թե Մարգարիտա Խաչատրյանը ոմն Վաչոյի է աշխատանքից ազատել ու նստել նրա տեղը: Ջուլիետան նշում էր, որ իրականում Մարգարիտան ոչինչ էլ չի անում, իրենք օրեր առաջ «Հադրութի վերևի զորամասում էին և տեսան, որ երկու զինվոր է կախվել»: «Ինքը ֆըս-ֆըս սրա-նրա հետ է խոսում, ասում է` ես կգամ, կհասնեմ, բայց դրանք միայն խոսքեր են, ոչ մի գործ` իրականում: Ես որ պահանջում եմ, ասում է` սուս, չխոսես»,- ասում էր տիկին Ջուլիետան: Տիկին Նվարդն էլ Մարգարիտա Խաչատրյանին մեղադրում էր իր` զինծառայողի այրու իրավունքները խախտելու մեջ: «Ամեն ինչ անում է, որ լուծարի մեր կազմակերպությունները, վախեցնում է ԿԳԲ-ով, մինչդեռ մենք ազնիվ ենք աշխատում»,- ասում էր Նվարդը: Ջուլիետան և Նվարդը ասացին, որ կազմակերպելու են խորհրդի նիստ, որին բարձրացնելու են Մարգարիտա Խաչատրյանի հեռացման հարցը, խոսելու են փաստերով և հասնելու են մինչև Եվրադատարան: «Քո ամուսինը հարբեցող էր. դրանից է մահացել»,- Նվարդին ասաց Մարգարիտա Խաչատրյանը: «Մառոզ Մարգարիտա Խաչատրյան, պատասխան ես տալու էս խոսքերի համար»,- նրան պատսախանեց Նվարդ Հովակիմյանը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված