Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Բանակում սպանությունները նվազում են



Վստահեցնում է Մարգարիտա Խաչատրյանը Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան-համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի խոսքերով` 1998-2010թթ. բանակում սպանությունները նվազում են: «Եթե վերլուծենք, ապա այսօր հպարտությամբ հայտարարում եմ, որ բանակում մահացությունների նվազում ունենք, մեծ մասը դժբախտ պատահարների արդյունք է, դժբախտ դեպքերի քանակն է շատացել»,- ասում է նա: Դժբախտ դեպքերը, ըստ նրա, պայմանավորված են նրանով, որ բանակում կան 18 եւ 22 տարեկան զինվորներ, ուստի անհնար է, որ ոտնձգություններ չլինեն: Նրա խոսքերով`Վլադիմիր Գասպարյանի փոխնախարար նշանակվելով` շատ բաներ կփոխվեն. այն վարչությունները, որոնք թերացել են, ավելի լավ կաշխատեն: Իսկ պաշտպանության նախարարը, ըստ նրա, ամենաճիշտ մարտավարությունն է վարում: «Բարոյահոգեբանական վիճակն ընտանիքից, դաստիարակությունից է գալիս, ոչ թե բանակից: Միայն կառույցները չեն թերացել, ողջ հասարակությունն է բանակի հանդեպ թերացել: Պետք է սկսել մանկապարտեզից, դպրոցից, բուհից»,- ասում է Մ. Խաչատրյանը: Բանակում կատարվող սպանությունների վերաբերյալ Մարգարիտա Խաչատրյանն «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարում է, թե ինքը տիրապետում է բոլոր քրեական գործերին եւ լրագրողներին էլ խորհուրդ է տալիս նախքան հայտարարելը, որ ծեծի հետեւանքով զինվոր է մահացել, ծանոթանալ քրեական գործերին: Ըստ նրա` սպանության դեպքեր չեն եղել, ծեծելով զինվոր չեն սպանել, իսկ ինքը քրեական գործերին աջակցում է ոչ թե մեր բանակի մասին ինտերնետային կայքերում նյութեր դնելով ու թշնամու ջրաղացին ջուր լցնելով, այլ մասնակցում է զինծառայողների հուղարկավորմանը եւ խոստանում գործերի բացահայտում: «Եթե զինակից ընկերոջ կողքին սպանել են զինակից ընկերոջը, ու ինքը ցուցմունք է տալիս, թե ոչ մի բան չի տեսել, չի լսել, ի՞նչ եք ակնկալում տիկին Մարգարիտայից: Ես ասում եմ` իմ բալա, ճիշտն ասա, չի ասում: Ես ի՞նչ պետք է անեմ»,- ասում է Մարգարիտա Խաչատրյանը: Մարգարիտա Խաչատրյանը շեշտում է, որ բանակում առկա են դրական փոփոխություններ. զինվորին արդեն թթու վարունգ են տալիս ու նա բանակում զուգարան չի մաքրում: «Ես այսօր հասել եմ նրան, որ գիշերվա որ ժամին էլ լինի, կզանգեմ պաշտպանության նախարարին, ցանկացած վարչության պետի, փոխնախարարի եւ կասեմ` այսպիսի դեպք է գրանցվել»,- ասում է Մ. Խաչատրյանը եւ հավելում, թէե ուզում է հասնել նրան, որ զինվորը սպային վստահի ինչպես ինքն իրեն:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված