Հինգշաբթի, 14 նոյեմբերի

«Բանակից թանկ ոչինչ չունենք»,- ասում է որդեկորույս մայրը



Մարգարիտա Խաչատրյանն ասում է, որ միակ որդու կորստից հետո արդեն 14 տարի է` կամավոր զինվոր է հայոց բանակում: Մ. Խաչատրյանը ստեղծել է «Զինվոր եւ օրենք» հասարակական կազմակերպությունը, «Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհուրդը, որի ղեկավարն արդեն 7 տարի է` ինքն է: «Մեջս ուժ եմ գտնում, որ ցանկացած զինվորի մեջ տեսնեմ իմ միակ զավակին, ցանկացած հարցով, խնդրով այցելություններ եմ կատարում, շրջայցեր զորամասեր, բարձրացնում եմ զինվորների խնդիրները: 5 նախարար է փոխվել, բայց տիկին Մարգարիտան չի փոխվել»,- ասում է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան-համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նա իր կոչումն ու նշանաբանն է համարում հայոց բանակի կողքին լինելը, քանի որ միակ զավակի կորստից հետո երդվել է ամեն ինչ անել, որ այլեւս իր նման մայրերի քանակը չավելանա. «Ոչ մի մամա բալա չկանչի»: Այդ նպատակով է նա հեղինակել «Հիշիր` քեզ սպասում են: Ոչինչ չունենք բանակից թանկ» զինվորի գրպանի գրքույկը: Զինվորի գրպանի գրքույկի տպագրմանն աջակցել են «Զինվոր» համակարգող խորհրդի նախկին ժամկետային զինծառայողները: Դրանում զետեղված են զինվորներին ուղղված տարբեր կոչեր, ուղերձներ, ինչպես նաեւ «Հայր Մերը», «Պահպանիչ աղոթք», «Աղոթք սուրբ Աստվածածնի բարեխոսության» եւ այլն: Նաեւ ֆիլմ են ստեղծել «Պայքար ճակատագրի դեմ» վերնագրով: Մարգարիտա Խաչատրյանը կոչ է անում հայոց մայրերին` «սատար կանգնել բանակին, բալեքին, առաջին գծում կանգնող զինվորին»: Նա նշում է, որ պատրաստակամ է ընդունել զինվորի մայրերին, հնարավորության սահմաններու կօգնի թե զինվորների առողջական, թե քրգործերի, թե արձակուրդի հարցերով: «Ես չեմ զլանում, քանի որ իմ ուժը գտնում եմ զինվորի կյանք փրկելու մեջ: Եթե սեւազգեստ մայրն իր մեջ ուժ է գտել եւ քայլում է բանակի կողքին, ուրեմն` մենք ոչինչ չունենք բանակից թանկ»,- ասում է նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված