ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Էրիկին փրկելու համար ակցիաները շարունակվում են



Թատերական ներկայացում, հաջորդը` գրքավաճառություն Հոկտեմբերի 2-ին և 3-ին Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում կայացավ «Թանկագին Ելենա Սերգեևնա» ներկայացումը, որի ողջ հասույթը` մոտ 300 հազար դրամը, վաղը կփոխանցվի քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկին: Ներկայացումը կազմակերպել էին «Փրկենք» երիտասարդ նախաձեռնողները և Հայ միասնության խաչի «Անուրջներ» թատրոնը: Ներկայացման առաջին օրը դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ երկրորդ օրը 160-ից միայն 120 տեղն էր զբաղված: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով և այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ քիմիաթերապիայի մի քանի կուրսից և այլ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն այս բուժումները թանկ արժեն: «Փրկենք» նախաձեռնությունը շուրջ 6 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 5-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Երիտասարդ նախաձեռնողներն արդեն կարողացել են Էրիկի հաշվեհամարին փոխանցել մոտ 4 մլն դրամ (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար)` սոցիալական ցանցերում, սրճարաններում դրամահավաքներ, տարբեր համերգներ կազմակերպելով: Ինչպես «Հետքին» տեղեկացրին երիտասարդ նախաձեռնողները, Էրիկը քիմիոթերապիայի արդեն 3-րդ կուրսն է անցել, վիճակը լավ է: Երեխայի բուժման համար անհրաժեշտ է քիմիաթերապիայի ևս 3 կուրս, որի վճարումներն իրականացնելու համար երիտասարդ նախաձեռնողները մտադիր են կազմակերպել գրքավաճառության Գրքի փառատոնի շրջանակներում: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Արցախբանկի հետևյալ հաշվեհամարներին. ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994 ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 12-90-04 հեռախոսահամարով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված