ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Երիտասարդության մասին օրենքով երիտասարդության հետ կապված խնդիրները չեն լուծվի



Վստահ է ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ԱԺ մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում շարունակվում են քննարկումները երիտասարդության եւ պետական երիտասարդական քաղաքականության մասին օրենքների նախագծերի շուրջ: Արդեն հայտարարի են եկել, որ պետք է լինի մեկ ընդհանուր օրենք: Սեպտեմբերի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնել է աշխատանքային քննարկում ԱԺ-ում, որտեղ կլսեն մի շարք կազմակերպությունների առաջարկությունները, կլինեն զեկույցներ այս օրինագծի վերաբերյալ: Մոտ 6 ամիս է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքում տեղադրված այդ օրինագծերի շուրջ քննարկումներ են ծավալվում եւ արդեն բավականին դիտարկումներ կան, որոնք փորձում են խմբավորել եւ հաշվի առնել: Օրենքը սահմանումներ է տալիս երիտասարդի կարգավիճակի մասին. պարունակում է նաեւ սոցիալական փաթեթ: «Երիտասարդությունը հոգեվիճակ է, բայց քանի որ պետք է կարգավիճակը ֆիքսել, նախնական նշված է` 18-30 տարեկան»,- ասում է ԱԺ պատգանավոր , «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: Երիտասարդության մասին օրենքի նախագծի հեղինակը խորհրդարանն է, իսկ պետական երիտասարադական քաղաքականության մասին օրինագծի հեղինակը կառավարությունն է: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ որեւէ օրենքով կկարողանանք երիտասարդության հետ կապված խնդիրը լուծել: Նա նշում է, որ խնդիրն այն չէ, որ  կուսակցությունները բուհեր են մտել, այլ այն, որ բացառապես իշխանական կուսակցություններն են բուհեր մտել եւ ուսանողության հետ հանդիպումներ կարող են իրականացնել միմիայն իշխանական դաշտի ներկայացուցիչները: «Ինչպես  բոլոր բնագավառներում, այստեղ եւս մենաշնորհային կարգավիճակ է: Որեւէ օրինագիծ չի կարող փրկության դեղատոմս լինել, որովհետեւ երիտասարդության հետ կապված աշխատանքը արժեհամակագրին վերաբերող գործընթաց է, եւ եթե քո հասարակության  մեջ չկա նորմալ արժեհամակարգ, եթե խեղաթյուրված են  պետականության հիմքում գտնվող արժեքները, միանաշանակ է, որ այդ ձեւով առաջընթաց չենք կարող ունենալ»,- ասում է նա: Չնայած Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ օրենքի շրջանակներում չի լուծվում այդ հարցը, բայց եթե դրական շեշտադրումներ լինեն, ինքը դեմ չի քվեարկի: Վահե Էնֆիաջյանն ուսանող ժամանակ կուսակցական չի եղել, բայց շատ ակտիվ է եղել: Իսկ Արմեն Մարտիրոսյանն ուսանող ժամանակ կուսակցական է եղել, բայց իր ճանապարհը ոչ հեշտ էր, ոչ էլ հարթ: Նա նշում է, որ կարիերիզմը լավ երեւույթ է, բայց այն պետք է լինի առողջ մրցակցության պայմաններում: «Մենք այսօր ունենք քաղաքականացված, բայց ոչ գրագետ երիտասարդություն, որոնք տարբեր շարժումների  մեջ են, անիմաստ ակցիաներ են կատարում, գլխավորը թողած` երկրորդականի հետեւից են ընկնում, օրինակ` «Միասին», «ՄԻԱԿ», եզակի, մինուճար, որոնց իմաստը  բացառապես իշխանությանը աջակցելն է, բավական գումարներ են ծախսվում բազեների, արծիվների վրա»: Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ մեր քաղաքական դաշտում փորձում են ԽՄԿԿ-ի հին ավանդությները վերականգնել, երբ բոլոր պաշտոնյաները պետք է լինեն մեկ կուսակցությունից, ուսանողական առաջնորդները եւս պետք է կուսակցության երիտթեւեր ներկայացնեն: Մեկ այլ օրինագծի մասին: «Զինապարտութայն մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները ժամանակ առ ժամանակ փորձում են շրջանառության մեջ մտցնել, եւ մեծ աղմուկ է առաջանում բոլոր նրանց մոտ, ովքեր պատրաստվում են գնալ ծառայության: Արդեն երեք անգամ է, որ նախագիծը չի անցնում: ԲՀԿ-ն առաջարկել էր հանել այն ասպիրանտների ցուցակը եւ հրապարակել, որպեսզի բոլորը տեսնեն, թե քանի տոկոսն է զբաղվում գիտությամբ: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ շատ կարեւր է նաեւ ճշտել, թե  մեր երիտասարդական վերնախավում որ երիտասարդներն են իբրեւ թե գիտությամբ զբաղվելու համար թեկնածուական պաշտպանել, իսկ հետո անցել են քաղաքական դաշտ: «Ժառանգությունը մի տեսակետ է ունեցել այդ հարցում եւ այսօր էլ ունի. գիտությունը, կրթությունը եւ բանակը պետք է այնպես զարգացնել, որ մեկը մյուսին խոչընդոտ չհանդիսանա»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:  Նա նշում է, որ իրենք դեմ չեն ընդհանուր ծառայության, բայց պետք է հնարավորություն լինի այն անձանց համար, ովքեր իրոք ցանկանում են գիտությամբ զբաղվել: Դեռ երեկ տոնում էինք Հայաստանի անկախության 19 ամյակը: Հարցին, թե անկախության սերունդը ինչու է դժգոհ անկախությանից, Արմեն Մարտիրոսյանն պատասխանեց, որ դրա հիմքում ոչ այնքան սոցիալական վիճակն է, որքան արդարության, ազատության խնդիրը, ինքնադրսեւորման հնարավորության բացակայությունը:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված