
Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը կուսակցությա՞ն, թե՞ Գագիկ Ծառուկյանի որոշումն է
Ինգա Մարտինյան
12:13, 22 սեպտեմբերի, 2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցող, ԱԺ փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանի հրաժարականը կուսակցության որոշումն է, բայց նա կուսակցությունից չի հրաժարվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգանավոր , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վահե Էնֆիաջյանը: Թե ինչու է կուսակցությունն այդպես որոշել, Վահե Էնֆիաջյանը չասաց. «Կուսակցության որոշումն է, չեմ ուզում մանրամասնել»:
Հարցին` դա կուսակցությա՞ն, թե՞ կուսակցության նախագահի որոշումն է, կամ հայտնի ֆիլմի խոսքերով` Նաջարյանի ասածը օրե՞նք է, ԱԺ պատգամավորը նշեց, որ կուսակցության որոշումներին մասնակցում է կուսակցության նախագահը. «Մենք մեր կուսակցության նախագահին հարգում ենք, գնահատում ենք, եւ իր ասածը օրենք է, բայց մենք ունենք քաղաքական խորհուրդ, ունենք կուսակցական որոշում»,- ասաց է ԲՀԿ-ական պատգամավորը:
ԱԺ փոխխոսնակի պաշտոնի համար թեկնածուներ կան,արդեն քննարկվում են, մոտ ժամանակներս էլ կհրապարակեն

Տես նաև՝
