Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Ժ.Սեֆիլյանը Ստեփանակերտի իշխանություններին կոչ է անում չհանդիպել ՄԽ համանախագահների հետ



Այս ամռանը «Սարդարապատ» շարժումը Արցախում անց է կացրել ուսանողական ճամբար, որի ժամանակ շարժման անդամները հետևել են այնտեղ տիրող իրավիճակին, շփվել գործընկերների հետ: Ժիրայր Սեֆիլյանը նշում է, որ այսօրվա Ստեփանակերտի իշխանությունը դրական ընթացքի մեջ է թե ներքին կազմակերպական, թե բարոյական իմաստով: Նա օրինակ է բերում այն, որ Բակո Սահակյանի իշխանության օրոք Ստեփանակերտում և ընդհանրապես Արցախում արգելված է խաղատների ու գիշերային ակումբների գործունեությունը: «Այդ այլասերող երևույթները մեր երիտասարդությանը շեղում են ճիշտ ուղուց»,- ասում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը: Ժիրայր Սեֆիլյանը Ստեփանակերտի իշխանություններին կոչ է անում չհանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ: «Ամեն անգամ, երբ Մինսկի խումբը Ադրբեջանից գալիս է Ստեփանակերտ, կոչ ենք անում չհանդիպել, արհամարհել` ասելով, որ դուք իրավունք չունեք մեզ նույն մակարդակում նայել»,- ասում է Ժիրայր Սեֆիլյանը: Ինչ վերաբերում է միսիոներներին, որոնք գալու են` ուսումնասիրելու ազատագրված հայկական տարածքները, ապա Ժիրայր Սեֆիլյանի համար պարզ է, որ դա երևանյան իշխանության հակահայ ընթացքի հետևանքով է: Այնուամենայնիվ, նա ազատագրված տարածքների բնակիչներին հորդորում է ոչ թե արգելել նրանց մուտքը, այլ հային վայել հյուրասիրությամբ ընդունել, պարզապես նրանց հուշել, որ իրենք թյուրիմացության մեջ են, և ովքեր իրենց հուշել են այստեղ գալ, (նկատի ունի ՀՀ իշխանությանը), ոչ մի կապ չունեն հայության հետ: Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` Սերժ Սարգսյանը ստել է սիրիական թերթին տված հարցազրույցում` ասելով, թե մենք չենք զբաղվում ազատագրված տարածքների վերաբնակեցմամբ: «Սարդարապատ» շարժման անդամն ասում է, որ մենք վերաբնակեցրել ենք և վերաբնակեցնելու ենք ազատագրված տարածքները:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված