Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Ժողովուրդը խնայող և բարոյական եղավ անտառների նկատմամբ, իսկ բիզնեսը` ոչ



Բնապահպանները կանխատեսել էին, որ 2000թ. Հայաստանի անտառածածկ տարածքները կլինեն 8 %, իսկ Կառավարությունը` 10,2 կամ 11 %: Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով` այժմ տիեզերքից երևում են երկրների անտառածածկ տարածքները, և ամերիկացիները ևս հաստատել են, որ Հայաստանի անտառածածկ տարածքները կազմում են 8,1, %: Բնապահպանի խոսքերով` պաշտոնյանները հետագայում հրաժարվել են իրենց իսկ կանխատեսումներից, թե անտառածածկ տարաքները կկազմեն 11 %: Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն ասում է, որ մենք այստեղ գործ ունենք չափման տարբեր միավորների հետ, պետք է ճշգրտել, թե ինչ նկատի ունենք` անտառածածկ տարածք ասելով: «Ի տարբերության շատ երկրների և հաշվի առնելով այն իրավիճակը, որի մեջ մենք գտնվեցինք, մեր ժողովուրդը շատ ավելի բարեխիղճ, խնայող եղավ անտառների նկատմամբ. հիմնականում տուժել են համայնքամերձ հատվածները»,- ասում է Վիկտոր Մարտիրոսյան: Կարինե Դանիելյանն էլ հակադարձում է, որ ժողովուրդն իրոք բարոյական եղավ, բայց բիզնեսը բարոյական չեղավ. այժմ էլ հենց բիզնեսի համար հատվում են ամենալավ ծառերը (արդյունաբերական հատումներ): Բնապահպանական կազմակերպությունները բազմաթիվ ծառահատումներ են բացահայտել Լոռու հանգստյան գոտում, Ծաղկաձորում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված