Երեքշաբթի, 19 նոյեմբերի

«ՀԲ փորձագետների ձեռքերով մենք ամբողջ արդյունաբերությունը զրոյի հասցրինք»



«Եթե քաղաքապետարանի, կառավարության մակարդակով հակաէկոլոգիական որոշումներ են լինում, այդ դեպքում հասարակությանը չես կարող էկոլոգիապես կրթել»,- ասում է բնապահպան Կարինե Դանիելյանը: Անցյալ շաբաթ Կառավարությունը օրենքի նախագիծ ընդունեց ընդերքի վերաբերյալ, որը պետք է ներկայացնի Ազգային ժողով: Կարինե Դանիելյանն ասում է, որ ըստ Հայաստանի ստորագրած բոլոր միջազգային փաստաթղթերի` այդ օրինագիծը նախ պետք է քննարկվեր, ապա նոր ուղարկվեր Ազգային ժողով: «Մեզ խիստ անհանգստացնում է, որ մենք իջել ենք մի մակարդակի, որ հումք և էժան աշխատուժ ենք մատակարարում զարգացած երկրներին: Պատահական չէ, որ համաշխարհային բանկն է մշակել դա: Համաշխարհային բանկի փորձագետների ձեռքերով մենք ամբողջ արդյունաբերությունը զրոյի հասցրինք»,- ասում է Կարինե Դանիելյանը: Մինչդեռ Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը հակառակ կարծիքն ունի: «Ընդերքը պետք է շահագործվի, որովհետև յուրաքանչյուր երկիր պետք է իր բնական պաշարները օգտագործի: Երանի այն հասարակությանը, որ ունենա ընդերքշահագործում և չունենա խնդիրներ»,- ասում է նա: Վիկտոր Մարտիրոսյանը նշում է, որ Ազգային ժողովը լսումների մի ամբողջ համակարգ ունի և չի ուզում վիճարկել այդ օրինագծի հրատապությունը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված