ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Համերգ-ներկայացման ողջ հասույթը` Էրիկի բուժմանը



Երեւանի Մոսկվայի տան դահլիճում նախօրեին կայացավ «Արվեստը հանուն կյանքի» խորագրով համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը` 280,000 դրամ, տրամադրվելու է Էրիկի բուժմանը: Նշենք, որ «Փրկենք» նախաձեռնությունը շուրջ 5 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 4-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ մի քանի քիմիաթերապիայից եւ որոշ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն բուժումներն ու քիմիաթերապիան թանկ արժեն: Երեկվա համերգ-ներկայացմանը հնչեց «Երազները երազներում» հոգեբանական պարային ներկայացման պրեմիերան` «Միհր» թատրոնի բեմականացմամբ եւ «Երեւակայության հետքերով» դաշնամուրային պատկերներ` Կորյուն Փիլոսյանի ու Ալեքսանդր Իրադյանի կատարմամբ: Դաշնակահար Կորյունի համար սա առաջին համերգը չէր, բայց երեխայի կյանքը փրկելու համար առաջին անգամ էր նվագում: Իր մասնակլցությամբ դաշնակահարը կոչ է անում հասարակությանն անտարբեր չլինել մարդու կյանքի նկատմամբ, համախմբել եւ փորձել անել առավելագույնը: Համերգ-ներկայացման կազմակերպմանը երիտասարդների համար դժվար է եղել այն, որ հանրության համար անծանոթ մարդիկ էին լինելու բեմում: Չնայած համերգին հրավիրված էին նաեւ ՀՀ ներկայիս եւ նախկին առաջին տիկիններ Ռիտա Սարգսյանը եւ Բելլա Քոչարյանը, բայց նրանք չեկան: Չկային նաեւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Հայաստանի բջջային օպերատորների տնօրենները: Իսկ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը զանգահարել է նախաձեռնողներից մեկին, ասել, որ համերգին չի մասնակցի, սակայն Էրիկի բուժման համար տվել է 40 հազար դրամ: «Փրկենք» երիտասարդ նախաձեռնողնեը պատմում են, որ երբ այցելում էին քաղցկեղով հիվանդ երեխաներին, նրանց հետ շատ կապվեցին, այդ ժամանակ էլ իմացան երկու երեխաների մասին, որոնց կյանքը վտանգի տակ է: «Առաջին երեխային` Անահիտին, արդեն փրկել հնարավոր չէ, մահացավ, իսկ Էրիկին` հնարավոր է: Առաջին անգամ այդ երեխային տեսել եք այս նախաձեռնության շրջանակում: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Էրիկն ապրի»,- ասում են նախաձեռնողները: Նրանք նշում են, որ իրենք կցանականան օրինակ ծառայել մյուսների համար, որպեսզի ոչ ոք անտարբեր չլինի: «Փրկենք» երիտասարդ նախաձեռնողներն արդեն կարողացել են Էրիկի հաշվեհամարին փոխանցել մոտ 4 մլն դրամ (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար)` սոցիալական ցանցերում, սրճարաններում դրամահավաքներ, տարբեր համերգներ կազմակերպելով: Երեխայի բուժման համար անհրաժեշտ է եւս 4 քիմիաթերապիա, որոնց վճարումներն իրականացնելու համար երիտասարդ նախաձեռնողներն ու արվեստագետները հոկտեմբերին մտադիր են կազմակերպել թատերական ներկայացում` «Թանկագին Ելենա Սերգեեւնա», որը տեղի կունենա Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին. ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994 ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993 Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093 12-90-04 կամ 055 02-07-80 հեռախոսահամարներով:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված