Կիրակի, 17 նոյեմբերի

Տնօրենը խոստացել է փակել ավագ դպրոցը, եթե աշակերտները կրկնուսույցի կարիք ունենան



«Ավագ դպրոցը պետք է դիտել ոչ միայն դպրոց-բուհ անցման փուլում, այլեւ ինքնակայացման ճանապարհի սկիզբ երեխաների համար», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գալիոտ»  մասնավոր հումանիտար ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մուրադյանը: Կարինե Մուրադյանը շատ ուրախ է, որ ավագ դպրոցը երեք տարի է տևելու: Տնօրենի խոսքերով` նախնական դպրոցը հաճախ չի ապահովում մուտքը դեպի ավագ դպրոց: Նա  նշում է, որ 10-րդ դասարանը հիմնականում լինելու է ճանաչողական, շտկողական, շեշտադրվելու է մայրենի լեզվի իմացությունը եւ մաթեմատիկան: Մասնավոր ավագ դպրոցը կատարում է պետական ծրագրեր եւ իր կողմից հավելյալ ու անհրաժեշտ առարկաներ: Իրենց դպրոցում կա մեկ առարկա` «Ինքնուրույն սովորելու հիմունքներ», որը մտադիր են ավանդել անգլերեն: Մասնավոր ավագ դպրոցի տնօրենն ասում է, որ ժամանակները փոխվում են, պետք է վերանայել պետական ծրագրերը, պարտադրանքը քիչ լինի: Տնօրենը նաեւ նշում է, որ կա դասագրքերի պակաս: Նրա խոսքերով` հիմնական խնդիրը կապված է ավագ դպրոցի ճիշտ լուսաբանման հետ: «Ավագ դպրոցը էլիտար կրթության նմուշ է: Ցանկացած կայացած ավագ դպրոց կրկնուսույցի հետք անգամ չպետք է ունենա: Ես խոսք եմ տվել իմ ծնողներին, որ եթե իմ աշակերտները կրկնուսույցի կարիք ունենան, ես կփակեմ իմ դպրոցը» ,- ասում է Կարինե Մուրադյանը: Նա նշում է, որ իրենց դպրոցում փորձելու են երեխաների համար հնարավորություն ստեղծել կրթությունը շարունակել թե' Հայաստանում, թե' արտասահմանում: Կարեւորելու են ֆիզիկական, գեղագիտական եւ մշակութային դաստիարակությունը, քաղաքացի դաստիարակելու խնդիրը: «Գալիոտ» մասնավոր հումանիտար ավագ դպրոցում 10-րդ դասարանում սովորելու համար ամեն ամիս պետք է վճարել 38.000 դրամ, այնուհետեւ ըստ անհատկան առարկաների` մոտ 20.000-ով կարող է վարձավճարն ավելանա: «Հետք»-ի այն հարցին, թե ինչպես է գնահատում օտարալեզու դպրոցների վերաբացման անհրաժեշտությունը, դպրոցի տնօրենը պատասխանեց, որ այդ մասին պետք է խոսել կայացումից հետո:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված