Երկուշաբթի, 18 նոյեմբերի

ԼՂ ճանաչման «Ժառանգության» օրինագծին Արտակ Զաքարյանը դեմ է քվերակելու



ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հերթական` արդեն վեցերորդ բանաձեւի մասին ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ասում է. «Սա հերթական նախաձեռնությունն է, որը պետք է ավելացնի Ադրբեջանի քարոզչական զինանոցը: Իսկ Ադրբեջանի քարոզչությունը ավելի շատ հենված է սինթետիկ քաղաքականության եւ ապատեղեկատվության վրա: Եթե այդ բանաձեւը նույնիսկ քննարկվի, ապա որեւէ պարտադիր ուժ չի ունենալու կողմերի վրա, ավելի շատ խորհրդատվական բնույթ ունի»: Նա շեշտում է, որ նախորդ բանաձեւերի մեջ նշվում էր հրադադարի մասին, ինչը Ադրբեջանը բազմիցս խախտել է: «Ժառանգություն» խմբակցության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագծին ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը դեմ է քվերակելու: «Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում առավել հստակ է եւ անբեկանելի: Մեզ հաջողվել է այդ խնդիրը զերծ պահել ինչպես միջազգային, այնպես էլ ներքաղաքական շահարկումներից: Հիմա այն ժամանակահատվածը չէ, որ մենք պետք է դրսեւորենք շտապողականություն, դա բանակցային գործընթաց է, որը չպետք է խախտվի»,- ասում է ԱԺ  պատգամավոր Արտակ Զաքարյանը` նշելով, որ մեր քաղաքականությունը պետք է զերծ մնա բանակցային գործընթացը որեւէ կերպ խախտելուց: Նա նշում է, որ ԼՂ ճանաչումը միջազգային գործընթաց է, որի դեպքում գործում են մի շարք նորմեր, ազգերի ինքնորոշման սկզբունքը: Նա «Ժառանգության»կողմից օրինագծի առաջքաշումը չի կապում քաղաքական գործընթացների հետ: Ինչ վերաբերում է երեկ Թուրքիայի ղեկավարության հայտարարությանը Սուրբ Խաչ եկեղեցու վրա խաչ չլինելու վերաբերյալ, ապա Արտակ Զաքարյանը նշում է, որ Թուրքիայի քաղաքականությունը շատ անկանխատեսելի է եւ փոփոխական. «Դա շոու է, որ ունի երկու մաս` ներքին լսարանի եւ արտաքին աշխարհի համար», - ասում է Արտակ Զաքարյանը: 2012 թ. խորհրդարանական ընտրությունների հետ վերաբերյալ Արտակ Զաքարյանը կանխատեսումներ չարեց, նոր քաղաքական ուժերի ի հայտ գալու մասին եւս ոչինչ չասաց, միայն նշեց, որ ՀՀԿ-ն ընտրություններում հաղթելու համար ոչ թե ընտրական շրջանում է ակտիվանում, այլ ամեն օր է աշխատում, մշտապես առկա է կապը հասարակության հետ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված