Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Եկեղեցին առաջարկում է փոքր գերեզմանատարածքներ` դիակիզման փոխարեն



Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանն ասում է, որ եկեղեցին դեմ է դիակիզմանը, կողմ` գերեզմանի հարգանքին. «Եթե ժամանակին Թոխմախի գերեզմանոցում փոքրիկ տարածքներ են տրամադրվել, ապա ինչո՞ւ չեն հիմա էլ անում, մարդիկ չեն բոյովացել, չեն փոխվել, հողն էլ չպակասեց»,- ասում է նա: Գերեզմանատարածքների խնդրի լուծումը քահանան տեսնում է բոլորին միատեսակ տարածքներ տրամադրելու մեջ, որ բոլորին հավասար պայմաններ տրվեն: Եկեղեցին նաև չի ընդունում նկարով մահարձաններ, կոմպոզիցիաներ զետեղելը: Եթե, այնուամենայնիվ, կառուցվեն դիակիզարաններ Հայաստանում, Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանն ասում է, որ այս երկրում ոչ ոք ոչինչ չի կարող պարտադրել: Սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյան օրինակ է  բերում Բիլ Գեյթսին ու ասում. «Պատկերացրեք` նա լիներ հայ, իր մոր համար ինչպիսի շքեղ գերեզման կընտրեր եւ ինչպիսի թաղման արարողություն կկազմակերպեր»: Թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանը նշում է, որ ժամանակի ընթացքում գերեզմանոցները վերացնում են, օրինակ` Կոմիտասի այգին գերեզմանոց է եղել, եւ այդպես շատ տարածքներ. «Ընթացքում քանդում են, սարքում գերեզմանոցները, մինչեւ կկառուցվեն դիակիզարանները»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված