Շաբաթ, 14 դեկտեմբերի

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» Վենետիկի հանձնաժողովին են ներկայացրել Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկներ



Ըստ Արմեն Ռուստամյանի` իշխանության առաջարկած փոփոխությունները կոսմետիկ են Հայաստանի արատավոր ընտրական համակարգը պետք է լրջորեն վերանայվի: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Դրա հետ կապված լուրջ քայլեր արդեն կատարել ենք: Շատ գոհունակությամբ պիտի նշեմ, որ մենք առաջին կարևոր քայլը` որպես 2 ընդդիմադիր քաղաքական ուժեր, «Ժառանգության» հետ իրականացրինք: «Ժառանգության» հետ ուղղակի համաձայնեցրել ենք, փաստաթուղթ ենք պատրաստել և ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Խորհրդարանական 2 կուսակցությունները Ընտրական օրենսգրքի հետ կապված փոփոխությունների առաջարկությունները Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով են ուղարկել օգոստոսի սկզբին: Արմեն Ռուստամյանը նշեց, որ իշխանություններն ինքնուրույն էին Ընտրական օրենսգրքի բարեփոխման հետ կապված առաջարկությունների փաթեթ կազմել և ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով: Մինչդեռ Հայաստանի պարտավորությունն այն էր, որ այդ առաջարկները պետք է կատարվեն համախոհությամբ` ընդդիմության հետ: «Մինչև այս պահը չկար ընդդիմության ամբողջական տեսակետ, որի շուրջ պետք է այդ համախոհությունը ստեղծվի: Եվ երևի դա էր իշխանությունների հաշվարկը, որ ուղարկեն, դուրս գա, որ Հայաստանից միայն մի առաջարկություն կարող է քննարկվել: Մենք էլ, կատարված փաստի առաջ կանգնելով, ինքներս ենք մշակել մեր առաջարկությունների փաթեթը և այդ առաջարկությունների փաթեթն արդեն ուղարկել ենք Վենետիկի հանձնաժողով և սպասում ենք այդ քննարկումներին»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Նրա խոսքերով` իշխանություններն իրենց պաշտոնապես չեն ծանոթացրել Վենետիկ ուղարկված ընտրական բարեփոխումների իրենց` իշխանության առաջարկներին, ուստի ՀՅԴ-ն չի ցանկանում կոնկրետ գնահատական տալ իշխանության առաջարկներին: «Բայց ես, այսպես ասած, «ձախ» ճանապարհով իմացա` ինչի մասին է խոսքը: Կարծեմ սեպտեմբերին, երբ Վենետիկի փորձագետները պետք է գան, իրենց հետ արդեն բաց կխոսվի` մեր տեսակետը որն է, իրենցը որն է: Իրենք ինչ-որ կոսմետիկ բաներ են մտադրվել անել, որը մեզ, բնականաբար, չի բավարարում»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ի և «Ժառանգության» առաջարկներում լուրջ մեխանիզմներ կան, որոնք ուղղված են ընտրակեղծիքների հավանականությունը փոքրացնելուն: Օրինակ` կրկնական քվեարկությունները կանխելու լավագույն ձևերից մեկն է հրապարակել այն մատյանները, որոնցում ստորագրում են ընտրողները: Այսպիսով մարդը կարող է իմանալ, թե իր հարևանը, որը տվյալ պահին քաղաքում չէ, ստորագրե՞լ է այդ մատյանում: «Այսօր դա հասանելի չէ, թույլ չեն տալիս դա: Եվ մենք երբ ժամանակին դա բարձրացրինք, մեզ ասացին, որ «մենք կողմ ենք, կանենք, դա ինչ-որ բան թաքցնելու համար չէ, բայց դա Եվրոպան չի ուզում»: Ես կարող եմ բերել իրենց կողմից էդ նամակը, որ խաբելով Եվրոպային` էնպես էին ձևակերպել մեզ հետ այդ առաջարկը, որ դուրս էր եկել, որ մենք ինչ-որ գաղտնիության խնդիր ենք առաջացնում` քվեարկելու հետ կապված: Հետո երբ ես պարզաբանեցի իրենց, ասացին. «չէ, մենք դրան դեմ չենք»: Ասի «Բա ինչի՞ եք էսպես գրել»: Ասում է. «Մենք էդպիսի նամակ ստացանք, էդպես պատախանեցինք»: Եվ դա դարձրին դրոշ ու ասացին, որ «չէ, էդ ձեր առաջարկը հիմա մերժում ենք»»,- պատմեց Արմեն Ռուստամյանը: Այժմ Մոնիտորինգի հանձնաժողովում ֆիքսվել է, որ պետք է բազմակի քվեարկությունները կանխելու մեխանիզմ մշակվի:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված