Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Գյուղնախարարը` կարտոֆիլի և ոչխարների մասին



Կարտոֆիլի գնի բարձրացումը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախորդ տարի գյուղացիները խնդիրներ ունեցան կարտոֆիլի իրացման հետ, արտահանումը պակաս եղավ: Այս տարի էլ քիչ են ցանել, անգամ տարածքներ կան, որոնց բնակիչները նույնիսկ սերմնացուն են վաճառել: Հունվար-փետրվար ամիսներին 4000-5000 տոննա կարտոֆիլ է արտահանվել: «Վաղահաս կարտոֆիլ չունեցանք, տարին հետ ընկավ, փորձեցինք այդ բացը ներկրման ճանապարհով փակել»,- ասում է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով` Իրանից և Վրաստանից ներկրվել է 250-300 տոննա կարտոֆիլ, մինչև ունենանք բավարար չափով տեղական կարտոֆիլ: «Կարտոֆիլի տնկանյութ պետությունը չի ներկրել, չի պահեստավորել, որ տա կամ չտա գյուղացիներին»,- ասում  է գյուղնախարարը: Այսօր մոտ 28.000-30.000 հա կարտոֆիլի ցանքատարածություն կա: Աշնանն ակնկալվում է 500.000 տոննա կարտոֆիլ ստանալ: Հայաստանում սպառման տարեկան չափը 300.000-350.000 տոննա է, այսինքն` հաջորդ տարի ևս հնարավոր կլինի արտահանել: Գերասիմ Ալավերդյանի խոսքերով` կարտոֆիլի գները կիջնեն, լավ կարտոֆիլ է ակնկալվում ունենալ Լոռիիում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում: Անդրադառնալով ոչխարների, գառների արտահանմանը` Գերասիմ Ալավերդյանն ասաց, որ դա պաշտոնապես չի արգելվել: Գյուղնախարարի խոսքերով` արտահանման ավելացմամբ միայն տնտեսության մեջ զարգացում կարող է լինել: Նախորդ տարի արտահանվել է 147.000 գլուխ ոչխար, որի մի մասը, նախարարի փոխանցմամբ, բերված էր այլ պետություններից: Այս տարի Հայաստանում հաշվառված է մոտ 1 մլն գլուխ  մանր եղջերավոր անասուն, որից 150.000-200.000-ը  պետք է արտահանվի: Արգելվել է արտահանել միայն մայրական կազմ, ինչպես նաև էգ գառներ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված