ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Գյուղատնտեսության 23 % անկումը պայմանավորված է բուսաբուծության անկմամբ



Ազգային վիճակագրական վարչության տվյալներով` հուլիսին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 23 % անկում: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշում է, որ անկումը հիմնականում արձանագրվել է բուսաբուծության ոլորտում, իսկ կենդանական ծագման մթերքների` օրինակ մսի իրացման ոլորտում աճ է արձանագրվել: Գյուղնախարարի խոսքերով` տնտեսական անկման հիմնական պատճառները բնակլիմայական պայմաններն են: Նախորդ տարվա 161.000 տոննա պտղի դիմաց այս տարի կունենանք 60.000-70.000 տոննա: «Եղանակային պայմանները թույլ չտվեցին բանջարաբոստանային կուլտուրաների նորմալ սածիլացում և աճ: Այս երկու ամսվա ընթացքում որոշակի առաջընթաց կունենանք, տարին կփակենք կենդանական ծագման արտադրանքների որոշակի աճով, բուսաբուծության որոշակի նվազումով: Կարծում եմ` դուրս կգանք անցած տարվա արդյունքների վրա»,- նշում է Գերասիմ Ալավերդյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված